Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

10.11.2017

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման նախագծին վերաբերող հարցեր։ Աշոտ Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատակամ է նախանշված տարածաշրջային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում։

Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման ծրագրին, նախարարը նշել է, որ այդ առումով կառավարության դիրքորոշումը եղել և մնում է նույնը.

-Հայաստանը մտադիր է նախատեսված ժամկետում ավարտել գծի կառուցումը։ 

Գիորգի Սագանելիձեի խնդրանքով Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ընթացքի վերաբերյալ։