«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ
Տնօրեն` Գևորգ Սրապիոնի Հովսեփյան
557594
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները
Կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է՝
- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսունասիրության աշխատանքների, ընդերքօգտագործման թույլտվություն-ների ու պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճեների, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների գրանցումը և պահումը; օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների կադաստրի և օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վարումը; երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքումը, պահումը և տրամադրումը:
- Հայաստանի Հանրապետության ընդերքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների, այդ թվում նաև նավթի, գազի ու ստորերկրյա ջրերի բնական ելքերի (աղբյուրների) հորատանցքերում, հորերում և լեռնային փորվածքներում բացահայտված ստորերկրյա ջրերի պետական կադաստրի կազմումը և վարումը
- Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի և ստորերկրյա ջրերի, ինչպես նաև շահագործվող, պահուստային և ուսումնասիրվող հանքավայրերի ու նրանց պաշարների միասնական հաշվեկշռի կազմումը:
- Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված երկրաբանական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և երկրաբանական այլ նյութերի պահպանման ապահովումը և օգտագործման տրամադրումը:
- Երկրաբանական աշխատանքների ծախսերի ձևակերպման նպատակով կազմակերպություններին ընդունված հաշվետվությունների հիման վրա տեղեկանք- ծանուցագրեր տալը:
- Սահմանված կարգով ընդերքի մասին տեղեկատվության գաղտնիության ապահովումը՝ դրանց կուտակման արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:
- Սահմանված կարգով լեռնային փորվածքներ և հորատանցքեր պահանջող կամ հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվությունների ձևակերպման համար տեղեկատվության տրամադրումը:
- Ընդերքի օգտագործման և տարածքների կառուցապատման նպատակով անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության տրամադրումը:
- Հայաստանի Հանրապետության ընդերքում օգտակար հանածոների պաշարների, այդ թվում նաև ստորերկրյա ջրերի առկայության, դրանց շահագործողական պաշարների մասին և այլ տեղեկատվական տվյալների տրամադրումը:
- Սահմանված կարգով ընդերքօգտագործման հաշվետվությունների հաշվառում և պահպանում:
Գլխավոր տնօրեն` Գևորգ Սրապիոնի Հովսեփյան
Հասցե՝ 0025, ք. Երևան, Չարենցի 46
Հեռ.՝ +374 (11) 55-75-94
Էլ. կայք՝ www.geo-fund.am
Էլ. փոստ` info@erkrabanakanfond.am