Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

«ՀԱՅԱՏՈՄ» ՓԲԸ





"Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ" -փակ բաժնետիրական ընկերությունը ( "Հայատոմ ՀԻ" փբը) հիմնադրվել է 1973 թվականին որպես "Ատոմային էլեկտրակայանների շահագործման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ"-ի Երեւանյան մասնաճյուղ: Խորհրդային Միության փլուզումից հետո 1993 թվականից այն դարձել է ինքնուրույն կառույց ՀՀ Էներգետիկայի նախարարության կազմում: 

Այսօրվա դրությամբ ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքները իրականացնում են հետեւյալ գիտական լաբորատորիաներ`
ԱԷԿ-ների միջուկային անվտանգության, ինֆորմացիոն համակարգերի եւ վարժասարքերի մշակման,
ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման գիտատեխնիկական օժանդակման,
Հաշվիչ տեխնիկայի եւ ԱԷԿ-ների էներգաբլոկների վերանորոգման գիտատեխնիկական օժանդակման,
ԱԷԿ-ների էներգաբլոկների հսկողության եւ ղեկավարման համակարգերի, 
Սեյսմիկ պաշտպանության համակարգերի մշակման եւ չափման-հսկման էլեկտրոնային սարքավորումների կարգաբերման:

Ինստիտուտի կազմում հաջողությամբ գործում է "Միջուկային անվտանգության միջազգային կենտրոնը" (ՄԱՄԿ):
Ընկերության գիտահետազոտական աշխատանքներին մեծապես նպաստում են կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներ, որոնցից աչքի են ընկնում Կոնստրուկտորական եւ իտատեխնիկական տեղեկատվության բաժինները, ինչպես նաեւ Փորձարարական-մեխանիկական արտադրամասը:

Ներկայումս "ՀայատոմՀԻ" փբը-ի գործունեության հիմնական ուղղություններից են`
ԱԷԿ-ների շահագործման եւ վերանորոգման անձնակազմի պատրաստման եւ վերապատրաստման համակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ լիամասշտաբ եւ բազմաֆունկցիոնալ վարժասարքերի, ավտոմատ ուսուցման համակարգերի եւ դրանց ուսոցողա-մեթոդական եւ ծրագրային եւ տեխնիկական ապահովումը:
ԱԷԿ-ների անվտանգության ապահովման ախտորոշիչ, տեղեկատվական եւ այլ համակարգի ներդրումը;
ԱԷԿ-ների շահագործման փաստաթղթերի մշակումը:
ԱԷԿ-ների նոր տեխնոլոգիական համակարգերի նախագծային փաստաթղթերի մշակումը եւ համակարգերի ներդրումը;
ԱԷԿ-ների անվտանգության հիմնավորման հետ կապված մշակումները:
ԱԷԿ-ների անվտանգ աշխատանքի ապահովումը սեյսմիկ պայմաններում եւ այլն:

Ինստիտուտի կադրային կազմը համալրված է աշխատանքային մեծ փորձ ունեցող էներգետիկներով, ֆիզիկոսներով,մաթեմատիկոսներով, բարձր տեխնոլոգիաների մասնագետներով` ծրագրավորողներով, էլեկտրոնիկայի եւ ռադիոսարքավորումների ճարտարագետներով, որոնց թվում 1 ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, 4 տեխնիկական գիտությունների եւ 3 ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուներ:

Գլխավոր տնօրեն` Վահրամ Գասպարի Պետրոսյան

Հասցե` ՀՀ, 0027,  Երեւան,  Ծովակալ Իսակովի պողոտա 50

Հեռ. +374 (10) 742-130    

Ֆաքս`  +374 (10) 734-610

Կայք՝  http://www.armatom.am

էլ. փոստ՝  armatom@web.am