<էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2003թ. հոկտեմբերի 30-ին, որի որոշման 1 կետով հաստատվել է <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ի կանոնադրությունը։
Ընկերության կանոնադրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։
Ընկերության կանոնադրությունը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2003թ. նոյեմբերի 3-ին։
ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003թ. դեկտեմբերի 9-ի N87–Ա որոշմամբ <էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր> ՓԲԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա, որով Ընկերությանը բացառիկ իրավունք է վերապահվել զբաղվել գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.
1. էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարում.
2. էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման) գործառույթների՝ ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորում ու կոորդինացում.
3. էլեկտրաէներգետիկական համակարգում համաձայն լիցենզիայի պայմանների և Շուկայի կանոնների համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք էներգիայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց առաջադրում և դրանց (այդ սարքերի) աշխատանքի հսկում.
4. տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում.
Ընկերության կազմում գործում է <Էներգակապ> մասնաճյուղը, որը ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ և տեխնոլոգիական կապի, էներգահամակարգի դիսպետչերական և տեխնոլոգիական կապերի, հեռուստամեխանիկայի սարքավորումների շահագործումը և նորոգումը։
Ընկերությունը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում նաև էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման ընթացքում:
Գլխավոր տնօրեն` Մնացական Անդրիասի Մնացականյան
Հասցե` ք.Երևան Աբովյան 27
Հեռ.՝ +374 (10) 524-725
Ֆաքս՝ +374 (10) 547-317
Ներքին կապ՝ 28-51, 29-60
Կայք՝ www.energyoperator.am
էլ. փոստ՝ office@energyoperator.am