"Հաշվարկային կենտրոն" ՓԲԸ-ը ստեղծվել է համաձայն ՀՀ Կառավարության 10.10.2002թ. թիվ 1663-Ա որոշման: Ընկերությունը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնում 31.10.2002թ.:
Ընկերությունը ստեղծվել է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի եւ հզորության հաշվարկները հստակեցնելու եւ թափանցիկ դարձնելու նպատակով:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 304,62 մլն. դրամ, որը կազմում է 30462 հատ հասարակ անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը՝ 10000 դրամ: Համաձայն հաստատված կանոնադրության ընկերությունը առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որի 100% բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը:
"Հաշվարկային կենտրոն" ՓԲԸ-ի կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագինը սահմանվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Ծառայությունների համար սահմանված ամսական հաստատագրված վճարները կատարում է "Հայաստանի էլեկտրացանցեր" ՓԲԸ-ն:
2004թ. հոկտեմբերի 1-ից "Հաշվարկային կենտրոն" ՓԲԸ ունի կնքված պայմանագիր "Հայաստանի էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի հետ, իրականացնելով հաշվարկային կենտրոնի ծառայությունները էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին:
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
Հաշվառել արտադրված, առաքված, ներկրված, արտահանված եւ բաշխողի կողմից գնված էլեկտրաէներգիան /հզորությունը/,
կազմել էլեկտրաէներգիայի /հզորության/ առքուվաճառքի ակտերը,
էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հաշվարկել եւ հաշվառել էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի եւ փաստացի կորուստների մեծությունները,
հաշվառել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային հոսանքահաղորդումները,
շահագործել եւ պահպանել էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի /հզորության/ առեւտրային ավտոմատացված համակարգը,
համաձայնեցնել եւ կոորդինացնել էլեկտրական էներգիայի /հզորության/ հաշվառման առեւտրային եւ հսկիչ սարքերի արտապլանային եւ պլանային ստուգումները:
Գլխավոր տնօրեն՝ Մկրտիչ Կարապետի Ջալալյան
Հասցե՝ 375009 ք. Երեւան, Աբովյան 27
Հեռ.` +374 (10) 565-353
Կայք՝ www.setcenter.am
էլ. փոստ՝office@setcenter.am