1) զանգվածային լրատվության միջոցներին ներկայացնում է Նախարարի պաշտոնական տեսակետը, անհրաժեշտության դեպքում հանդես գալիս մեկնաբանություններով.
2) մշակում է Նախարարության լրատվության և հասարակայնության հետ համագործակցության քաղաքականությունը, ապահովում այդ քաղաքականության իրականացումը.
3) տեղեկատվություն տրամադրում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին Նախարարության, դրա առանձին ստորաբաժանումների, Նախարարի, այլ պաշտոնատար անձանց գործունեության, այդ թվում՝ Նախարարի կողմից արձակվող հրամանների, կայացված որոշումների, ինչպես նաև նրա հայտարարությունների, ելույթների վերաբերյալ.
4) կազմակերպում է Նախարարի պաշտոնական և աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև նրա մասնակցությամբ անցկացվող այլ միջոցառումների
լուսաբանումը (լուսանկարում, ձայնագրում, տեսագրում, ինչպես նաև մամուլի հաղորդագրությունների պատրաստում ու տարածում, բանավոր և գրավոր մեկնաբանություններ և այլն).
5) իրականացնում է լրատվական դաշտի դիտարկումներ, ուսումնասիրություններ, ճշգրտում լրատվամիջոցների հետ համագործակցության եղանակները՝ այն առավել արդյունավետ դարձնելու համար.
6) նախաձեռնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություն.
7) Նախարարին ներկայացնում է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, թողարկումների ամենօրյա տեսությունը, զեկուցում որոշակի թեմաների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների դիրքորոշման և հասարակական կարծիքի ձևավորման մասին.
8) Նախարարի հանձնարարությամբ կազմակերպում և անցկացնում է խորհրդակցություններ և հանդիպումներ, իրականացնում իրեն վերապահված այլ լիազորություններ.
9) ստեղծում է Նախարարին վերաբերող արխիվ՝ բաղկացած ձայնագրություններից, տեսագրություններից, տպագիր և այլ տիպի նյութերից.
10) նախաձեռում է Նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցներ, աշխատանքային և այլ պաշտոնական հանդիպումներ, զանգվածային և այլ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
11) Նախարարության այլ ստորաբաժանումներից պահանջում ու ստանում է տվյալներ, տեղեկություններ.
12) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ, ապահովում է տեղեկատվության փոխանակումը, կազմակերպում համատեղ միջոցառումներ.
13) հաստատում և պահպանում է աշխատանքային կապեր զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ.
14) մասնակցում է Նախարարությունում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, բանակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային այլ հանդիպումներին.
15) իրականացնում է Նախարարության ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
16) սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Նախարարությունում լրագրողների հավատարմագրումը.
17) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
18) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է Նախարարության և այլ հանրապետական գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ.
19) Նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով Նախարարության մյուս ստորաբաժանումներից ստանում անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում՝ մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը։