Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Հակոբ Գագիկի Վարդանյան

Նախարարի տեղակալ

Կենսագրություն 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989թ., 29 հունիս,  ք. Երևան

 

Կրթություն 

2005թ. ավարտել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը,

2005-2011թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, որակավորումը՝ կառավարման մագիստրոս,

2013-2015թթ.-Փենսիլվանիայի պետական համալսարան (ԱՄՆ), բիզնեսի կառավարման ֆակուլտետ, որակավորումը՝ կառավարման մագիստրոս:

 

Աշխատանքային գործունեություն  

2009-2011թթ.-«ՌԵՍՈ ինշուրանս» ապահովագրական ընկերություն, ռիսկերի կառավարման և ապահովագրության դեպարտամենտի ղեկավար,

2014-2015թթ.-«Բլայլի Թեքնոլըջիս» ընկերություն, բիզնեսի զարգացման խորհրդատու,

2014-2015թթ.-Փենսիլվանիայի պետական համալսարան, կրտսեր գիտաշխատող,

2011-2015թթ.-«Կոնստանտ Դիվելըփմենթ» ընկերություն, բիզնես վերլուծաբան, ծրագրի ղեկավար,

2015-2016թթ.-«Ջեյ Փի Մորգան Չեյս» բանկ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերլուծաբան,

2016-2016թթ.-«Հելիոս Գրուպ» ընկերություն, ներդրումների գծով տնօրեն, ապա՝ «Գոլդըն Սթեյթ Բանկ», ռիսկերի կառավարման տնօրեն,

2016-2018թթ.-«Տաշիր Գրուպ» ընկերությունների խումբ, Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավար,

2016-2018թթ.-«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ,

2017-2018թթ.-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, ֆինանսատնտեսական և մատակարարման հարցերով տնօրեն,

2018թ. հունիսի 5-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

 

Այլ տվյալներ  

Զինապարտ է:

 

Կուսակցական պատկանելություն  

Անկուսակցական է:

 

Անձնական տվյալներ  

Ամուսնացած է: