Նախարարություն - Նախարարի պաշտոնակատար - Ընդունելություն նախարարի մոտ
Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մոտ իրականացվում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն.
Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
« 23 » հուլիսի 2008թ. №ւ 17-11 հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության 1990թ. դեկտեմբերի 4-ի «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու կարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործընթացը։
2. Նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, նախարարի տեղակալները` ըստ իրենց կողմից համակարգվող ոլորտների, նախարարության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ՝ պաշտոնատար անձինք)։
3. Նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն)։
4. Նախարարությունում քաղաքացիների ընդունելության հերթագրումն իրականացնում է Քարտուղարության ընդհանուր բաժինը (այսուհետ՝ Բաժին):
5. Նախարարությունում պաշտոնատար անձանց մոտ ընդունելության հերթագրվելու համար, քաղաքացիները կարող են դիմումն ուղարկել փոստով, էլեկտրոնային փոստով՝ minenergy@minenergy.am Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով կամ դիմել Բաժին։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մոտ ընդունելության հերթագրմանը, որպես կանոն, կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ընդունելության են եղել նախարարի տեղակալներից որևէ մեկի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ և ում չի բավարարել ընդունելության արդյունքները։
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությանը, նախարարի հանձնարարությամբ, կարող են մասնակցել նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և նախարարության համակարգի այլ պաշտոնատար անձինք։
8. Նախարարի տեղակալների մոտ, իրենց հանձնարարությամբ, քաղաքացիների ընդունելությանը կարող են մասնակցել աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, նախարարության համակարգի այլ պաշտոնատար անձինք։
9. Աշխատակազմի ղեկավարի մոտ, իր հանձնարարությամբ, քաղաքացիների ընդունելությանը կարող են մասնակցել աշխատակազմի կառուցվածքային առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ստորաբաժանումների այլ պաշտոնատար անձինք։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը:
Քաղաքացիների ընդունելության օրը, նախարարի բացակայության դեպքում, տեղափոխվում է այլ աշխատանքային օր՝ ինչի մասին ծանուցվում է ընդունելությանը հերթագրված քաղաքացիներին։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ
12. Ընդունելության մասին քաղաքացիների դիմումները, ստացման օրը գրանցվում են Բաժնում։
13. Քարտուղարությունում դիմումին կցվում են քաղաքացիների նախկինում ներկայացված դիմումները (եթե դրանք կան) և ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին։
14. Աշխատակազմի ղեկավարի համապատասխան մակագրությունից հետո դիմումները Բաժնում գրանցվում են և տրվում նախարարի համապատասխան տեղակալին կամ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին։
15. Դիմումի գրանցման օրը քաղաքացին հերթագրվում է համապատասխան պաշտոնատար անձի մոտ ընդունելության հերթացուցակում։
16. Քարտուղարությունը խորհրդակցելով համապատասխան նախարարի տեղակալի կամ ստորաբաժանման ղեկավարի հետ, նշանակում է ընդունելության օր, որի մասին ծանուցվում է դիմումատուներին։
17. Յուրաքանչյուր ընդունելության ժամանակ, միևնույն պաշտոնատար անձի մոտ ընդունելության գրանցված քաղաքացիների թիվը չի կարող գերազանցել 10-ը։
18. Քաղաքացիների դիմումներում բարձրացված առաջարկությունների և հարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները, դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների հետ միասին կցվում են դիմումին, որը նախապես տրամադրվում է ընդունելությունն իրականացնող պաշտոնատար անձին։
19. Քաղաքացիների ընդունելության հետ կապված տեղեկատվությունը տեղադրվում է աշխատակազմի տվյալների բազայում, այն տրվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին՝ նախարարության կայքում տեղադրելու համար։
20. Քաղաքացիների ընդունելությունների արձանագրության մեկ օրինակը պահպանվում է Բաժնում։