Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.06.2017

Ավստրիայում քննարվել են Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 9-10-ին մասնակցել է Ավստրիայում կայացած Էներգետիկ համայնքի նախարարական ոչ պաշտոնական համաժողովին։ Քննարկվել են Էներգետիկ համայնքի պայմանագրում նախատեսվող փոփոխությունների հետ կապված մի շարք  հարցեր։ Համաժողովի ներկայացուցչական կազմը անդրադարձել է  նաև էներգետիկայի բնագավառում համագործակցությանը:

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչի հետ։  Վերջինիս հետ քննարկվել է Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։