Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.03.2017

Ստորագրվել է հուշագիր արևային էներգետիկայի ոլորտում 100 մլն դոլար ներդրումներ կատարելու վերաբերյալ

Աբու Դաբիում ընթացող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում, մարտի 22-ին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում «Ocean Holding»-ը նպատակ ունի Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար, կառուցել և գործարկել ֆոտովոլտային կայաններ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, ներդրումային ծրագիրը կմեկնարկի այս տարի։ Կկառուցվեն շուրջ 100-120 մեգավատ հզորությամբ կայաններ, որոնք կարտադրեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 3-4 տոկոսը: