ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 20-ին հանդիպեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում հայ-բուլղարական փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը երկու երկրների միջև։
Դեսպանի խնդրանքով՝ նախարարը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին։