Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.11.2016

Քննարկվեցին Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 29-ին ընդունեց CITIC չինական ընկերության պատվիրակությանը՝ ընկերության նախագահի տեղակալ Յան Ջիանքիանի գլխավորությամբ։ CITIC ընկերությունը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն հատկացվեց բնապահպանական խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։