Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.11.2016

ՀԱՅՏԱՀՐԱՎԵՐ

Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման

 

Պատվիրատու՝  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Սույն հրավերի նպատակն է Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր։

Նաիրիտ գործարանը հիմնադրվել է 1933թ.-ին:

1936թ.-ին գործարկվել է կալցիումի կարբիդի արտադրությունը՝ 20 հազար տոննա/տարի հզորությամբ,

1939թ.-ին գործարկվել են կաուստիկ սոդայի, քլորի և սինթետիկ աղաթթվի ստացման արտադրամասերը 7 հազար տոննա/տարի հզորությամբ (ըստ կաուստիկ սոդայի),

1940թ.-ին գործարկվել է կալցիումի կարբիդից ացետիլենի ստացման հենքով մոնովինիլացետիլենի, քլորոպրենի և քլորոպրենային կաուչուկների արտադրությունը 
7 հազար տոննա/տարի հզորությամբ,

1942թ.-ին հզորությունը ըստ կաուչուկների հասցվել է մինչև 10 հազար տոննա/տարի,

1961թ.-ին հզորությունը ավելացվել է մինչև 45 հազար տոննա/տարի՝ ըստ կաուչուկների,

1964թ.-ին կաուստիկ սոդայի շոգեհանման արտադրամասի վերակառուցումը մինչև
66 հազար տոննա/տարի հզորության ավելացմամբ՝ ըստ 100%-նոց կաուստիկ սոդայի,

1965թ.-ին բնական գազից ացետիլենի ստացման արտադրության թողարկում,

1966-1970թթ.-ին մոնովինիլացետիլենի և քլորոպրենի ստացման արտադրամասերի վերակառուցում՝ հզորությունները հասցնելով մինչև 75 հազար տոննա/տարի, ըստ կաուչուկների,

1969թ.-ին բնական գազից ացետիլենի ստացման արտադրության հզորության բարձրացում մինչև 75 հազար տոննա/տարի՝ ապրանքային ացետիլենի հաշվարկով,

1970թ.-ին մոնոկարբոնային թթուների արտադրության թողարկումը 35,5 հազար տոննա/տարի հզորությամբ՝ ըստ քացախաթթվի,

1980թ.-ին բուտադիենից քլորոպրենի ստացման արտադրության թողարկում 75 հազար տոննա/տարի հզորությամբ,

1986թ.-ին շահագործման հանձնում նոր տեխնոլոգիայով կաուչուկների արտադրության՝ 50 հազար տոննա/տարի հզորությամբ,

1989թ.-ին էկոլոգիական նկատառումներով ՀՍՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ դադարեցվել է գործարանի աշխատանքը,

1990-1991թ. ՀՀ գերագույն խորհրդի որոշմամբ վերագործարկվել են սկզբում քլորի, այնուհետև մնացած արտարդրությունները,

1994թ.-ին վերագործարկվել է ացետիլենից քլորոպրենի ստացման արտադրությունը՝
10 հազար տոննա/տարի հզորությամբ,

2010թ.-ին դադարեցվել է գարծարանի աշխատանքը և մինչ այժմ գործարանը գտնվում է կանգառի վիճակում:

Ներկայումս գործարանի կազմում ընդգրկված են հիմնական 5 արտադրություններ`

  • ացետիլենի արտադրություն բնական գազից,
  • քլորոպենի արտադրություն ացետիլենից և քլորոպենի արտադրություն բուտադիենից (դիվինիլ),
  • կաուչուկների արտադրություն,
  • քլորի և կաուստիկ սոդայի արտադրություն,
  • մոնոկարբոնաթթուների (քացախաթթու, մրջնաթթու, պրոպիոնական թթու) արտադրություն,

ինչպես նաև օժանդակ արտադրամասեր:

Ընկերության ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 160 հա, որից
ք. Երևանում` 137,7 հա, ՀՀ Կոտայքի մարզ ք. Աբովյանում` 9,5 հա և ՀՀ Արարատի մարզ գ. Նորամարգում` 12,7 հա: Տարածքում տեղակայված են 443 շենքեր և շինություններ` 431 894 մ2 մակերսով, որից հիմնական արտադրական նշանակության` 265 250 մ2, օժանդակ նշանակության` 58 580 մ2, պահեստային տնտեսության` 49 648 մ2, վարչական-կենցաղային` 29 934 մ2, այլ շենքեր և շինություններ` 28 482 մ2:

Ընկերության ենթակառուցվածքներն ընդգրկում են՝

  • թվով 53` 35/6/0,4 կՎ լարման ենթակայաններ,
  • 6 և 35 կՎ լարման 156 կմ մայրուղային մալուխներ, որից 1,9 կմ օդային,
  • 21 կմ խմելու ջրի մայրուղային խողովակաշարեր,
  • 51,5 կմ տեխնիկական ջրի մայրուղային խողովակաշարեր,
  • 9 կմ  13 մթն. և 25 մթն. ճնշման մայրուղային գոլորշատարեր,
  • 3,2 կմ մայրուղային գազատար խողովակներ,
  • 15,7 կմ անձրևահեղեղատար մայրուղային կոյուղագիծ,
  • 7 կմ քիմիական աղտոտված հոսքաջրերի մայրուղային կոյուղագիծ,
  • 14,8 կմ տնտեսական կենցաղային հոսքաջրերի մայրուղային կոյուղագիծ,
  • 40,3 կմ մայրուղային աղաջրատարի խողովակագիծ,
    • 16,4 կմ երկաթուղագիծ:

«Jacobs Consultancy» ընկերության կողմից 2012-2013թթ. Նաիրիտ գործարանում անցկացրած ուսումնասիրությունների հիման վրա կատարված գնահատականների համաձայն բուտադիենի հումքի հիման վրա քլորոպրենային կաուչուկների արտադրության վերագործարկումը կպահանջի շուրջ 160 մլն ԱՄՆ՝ 25 հազար տոննա և 216 մլն ԱՄՆ՝ 35 հազար տոննա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման համաձայն, Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով, հրավիրում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ /նամակ/, որին կարող է կցվել նաև Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիր։  

Հետաքրքրված կազմակերպությունները՝ հետաքրքրության նամակին կից պետք է ներկայացնեն նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեն ընկերության/կամ նրա հիմնադիրների/ կողմից վերջին տաս տարում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը, ինչպես նաև ընկերության /կամ նրա հիմնադիրների/ վերջին երեք տարվա ֆինանսական հաշվետվությունները՝ հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը հաստատված աուդիտի եզրակացությամբ:

Հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

ա/ վերջին տաս տարում հայտատուն կամ նրա հետ կապակցված անձը իրականացրել է առնվազն մեկ՝  60 մլն ԱՄՆ դոլար և ավելի համանման ծրագիր և

բ/ վերջին երեք տարիների միջին տարեկան հասույթը կազմել է ոչ պակաս 100 մլն ԱՄՆ դոլար։

Սույն հրավերի պայմաններին բավարարող հետաքրքրված կազմակերպություններին կառաջարկվի երեք ամսում նախապատրաստել վերագործարկման ծրագիրը / Ծրագիր/։ Այդ նպատակով նրանց կընձեռվի հնարավորություն իրականացնել մանրամասն զննում, կտրամադրվի բոլոր առկա տեղեկատվությունը և առկա վերլուծությունները, կտրամադրվի գործուն և անկողմնակալ աջակցություն ծրագրի նախապատրաստման ընթացքում։

 Ծրագիրը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով՝

  • իրացման շուկայի և լոգիստիկայի վերլուծություն, մրցակիցների, նրանց արտադրանքի գնի/որակի մասին տեղեկություններ,
  • արտադրանքի միջազգային գների փոփոխության միտումների վերջին տարիների վերլուծություն, առաջիկա տարիների հնարավոր սցենարները,
  • ներդրումների գնահատականը և ֆինանսավորման սխեման
  • արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ և դրա բաղադրիչների գործոնային վերլուծություն,
  • ֆինանսական հոսքերի կանխատեսումներ և շահութաբերության գնահատականներ,
    • պետական մասնավոր գործընկերության շրջանակները և պայմանները, եթե այդպիսիք նախատեսվում են:

Հետաքրքրության հայտը /նամակ/ պետք է ներկայացնել ստորև նշված հասցեով՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 1500-ն:

 

 

 

 

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ

գլխավոր ճարտարագետ՝ Վյաչեսլավ Անանյան,

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրատունյաց 70,  

Հեռ./ֆաքս (010) 440 127, Էլ. փոստ: nairitplant@nairit.am