Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.11.2016

Նախարարը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Նոյեմբերի 3-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերին։

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանը առանձնացրեց էներգետիկ ոլորտում հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակն ու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Մաթիաս Քիսլերի կարծիքով, թեև Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը բավական ընդգրկուն են, այնուհանդերձ դրանք  ընդլայնման լավ հեռանկարներ ունեն։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրեց հայ-գերմանական ծրագրերի իրականացման ընթացքը՝ կարևորելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համագործակցության ոլորտում դրանց նշանակությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան գործակցության հետագա ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին ու հնարավորություններին։