ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սահմանել սակագին 150 ԿՎտ-ից մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների համար՝ այն հավասարեցնելով հողմակայանների սակագնին։
Տեղեկացնենք նաև, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն արևային և հողմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան ենթակա է պարտադիր գնման 20 տարվա ընթացքում։