ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը առաջարկում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել իրենց առաջարկությունները և դիտողությունները 2016թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ «Արևային ֆոտովոլտային կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ:
Շահագրգիռ անձինք հրապարակված Նախագծի վերաբերյալ կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, մինչև 2016թ. նոյեմբերի 18-ը ներառյալ, ներկայացնել էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, կամ ուղարկել պաշտոնական էլեկտրոնային հասցեին (minenergy@minenergy.am):