Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.10.2016

Մշակվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման գործողությունների ծրագիրը

Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին այս տարվա հուլիսի 29-ին կառավարության ընդունած որոշումից հետո սկսվել են ծրագրի մշակման աշխատանքները։ Այն իրականացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ «Ցածր արտանետումներով արտադրության ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի (EC-LEDS Project) շրջանակներում մշակված «Տարբերությունների վերլուծություն (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» և «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունների հիման վրա, «Էնջիլիթի» կորպորացիայի «ԱյԱրՋի» ընկերության խորհրդատվական թիմի հետ համատեղ։ Փաստաթուղթը այս տարվա նոյեմբերին կուղարկվի բոլոր շահագրգիռ կառույցներին՝ համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։

Գործողությունների ծրագիրն ամբողջացնելուց և վերջնական տեսքի բերելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: