ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի պետական պարգևների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը։ Շնորհավորելով նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանը նրանց մաղթեց առողջություն և հաջողություններ, հույս հայտնելով, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով և պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը՝ հանուն մեր անկախ պետության ու ժողովրդի։
Աշխատանքային վաստակի համար պետական պարգևներ ստացան «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կենտրոնական կարգավարական ծառայության ավագ կարգավար Մկրտիչ Հրայրի Խաչիկյանը, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի էլեկտրական արտադրամասի և էլեկտրական լաբորատորիայի պետ՝ Ազատ Գարեգինի Ղոսալմյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Շահումյան-2» ենթակայանի հերթապահ էլեկտրամոնտյոր՝ Սամվել Մարգարի Հարությունյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքային սարքավորումների և տրանսպորտի վարչության լեռնային աշխատանքների ծառայության պետի տեղակալ՝ Էդիկ Ալբերտի Գալստյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի 5-րդ տարակարգի փականագործ՝ Արայիկ Երվանդի Նավասարդյանը, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի 6-րդ կարգի հանքափոր-պայթեցնող՝ Արտակ Պարգևի Մանուկյանը: