Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.10.2016

EU-ASIA Business Finance Centre հոլդինգի հետ քննարկվեցին ներդրումների իրականացման հնարավորությունները

   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հյուրընկալեց <EU-ASIA Business Finance Centre> հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ հոլդինգի նախագահը ներկայացրեց էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրենց մտադրությունները։

   Քննարկվեց նաև <Նաիրիտում> ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։

   Ողջունելով <EU-ASIA Business Finance Centre> հոլդինգի նախաձեռնությունները՝ Ա. Մանուկյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած ներդրումային ծրագրի իրականացմանը, որը հիմնված է կոնկրետ արդյունքների վրա։

   Հանդիպման ավարտին Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ բարձրացված հարցերի վերաբերյալ ցուցաբերած դրական մոտեցումների համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա համագործակացությունը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի շրջանակներում։