Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.10.2016

Քարքարում մեկնարկած հորատման աշխատանքները դրական արդյունք են տվել

   Քարքարի երկրաջերմային կայանի կառուցման նպատակով հուլիսին մեկնարկած հորատման աշխատանքները հաջողությամբ ընթանում են։ Առաջին արդյունքները, որոնք ստացվել են 1,5 հազար մետր խորությունից, լիովին արդարացնում են սպասելիքները։ Առաջիկայում կսկսվի նաև երկրորդ հորատանցքի փորումը։

   Կլիմայի Ներդրումային Հիմնադրամի տրամադրած 9 մլն. դոլար դրամաշնորհային միջոցներով և Հայաստանի կառավարության շուրջ 2 մլն. դոլար համաֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորել երեք հորատանցք։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։ Սակայն արդեն առաջին հորատանցքից ստացված արդյունքները հիմք են տալիս ասելու, որ Քարքարում կկառուցվի երկրաջերմային կայան։

   Նախատեսված է, որ այն կլինի 30 մեգավատ հզորությամբ և կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։

Որպես այդպիսին, սա նոր ուղղություն է Հայաստանի էներգահամակարգում։ Այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր։