Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.10.2016

«ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսում նախարարությունը ներկայացված էր SCADA համակարգով

   Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ին Երևանի մաթեմաթիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում բացված «ԴիջիԹեք Էքսպո-2016» ամենամյա 12-րդ տեխնոլոգիական ցուցահանեսին 120-ից ավել տեղական և արտասահամանյան կազմակերպությունների թվում մասնակցում էր նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատար» ՓԲԸ-ն։ ԷԷՀՕ-ն հանդիսանում է պետական կառավարման համակարգի այն ընկերություններից մեկը, որը վերազինված է վերջին սերնդի բարձր տեխնոլոգիաներով։ Այն հնարավորություն է տալիս մեկ կենտրոնի միջոցով կարգավորել և կառավարել Հայաստանի էլեկտրաէներգետիկական ամբողջ համակարգի փոխհոսքերը։
   Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացված էր նորագույն տեխնոլոգիաներով հագեցված Կարգավարական կառավարման ավտոմատացված (SCADA) համակարգով։ Այն ունի կառավարման համար կատարյալ և անսահմանափակ ֆունկցիաներ, ինչը համապատասխանում է էներգետիկ բնագավառի ամենավերջին նվաճումներին։ SCADA համակարգը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել սպառողների էներգամատակարարման հուսալիությունը։

 


   «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատար» ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգետիկական կառավարման մի շարք գործառույթներ. մասնավորապես, համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տեղեկատվական կարգավորումը, արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման պլանավորումն ու համակարգումը, կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկումն ու այդ սարքերի աշխատանքի հսկումը։ Այն նաև ապահովում է տարածաշրջանային համակարգերի հետ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքը։ Այս ամենը պահանջում է տեխնոլոգիական բարձր հագեցվածություն, ինչն իրականացվում է Կարգավարական կառավարման ավտոմատացված (SCADA) համակարգի միջոցով։