Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.09.2016

ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ունեցել է մի շարք հանդիպումներ

  Սեպտեմբերի 26-28-ը Վիեննայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 60-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:

   Հանդես գալով ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովում՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը առանձնահատուկ կարևորել է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձր մակարդակը, այդ թվում՝ նաև սեյսմիկ անվտանգության առումով։ Ա. Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատև և արդյունավետ համագործակցությունը։

   Կոնֆերանսի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ունեցել է մի շարք աշխատանքային հանդիպումներ։

   ՌԴ պատվիրակության հետ քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ընթացքը և կատարվելիք աշխատանքները։ Ա. Մանուկյանը «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ս. Կիրենկոյին ներկայացրել է ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրերում հայկական կազմակերպությունների ներգրավման հետ կապված հարցերը։

   Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԷՄԳ-ի Գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։ Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար՝ Ա. Մանուկյանը կարևորել է ԱԷՄԳ-ի մեծ ներդրումը Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված օտարերկրյա աջակցության համակարգման և ծրագրերի իրականացման գործում։ ԱԷՄԳ-ի Գլխավոր տնօրենին ներկայացվել է նաև ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը։