Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.09.2016

Արևային էներգիան այլընտրանք չունի

  -Հայաստանում արևային տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի, քանի որ մենք չունենք ո՛չ նավթ, ո՛չ գազ, որպեսզի կարողանանք մեր էներգետիկայի զարգացումը պատկերացնել այլ կերպ,- այս մասին «Առաջին լրատվականին» ասել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

   Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունի բավականին հարուստ արևային ռեսուրս.

  -Շատերը կարող են ասել՝ արևը բոլոր երկրներում կա, բայց մեր աշխարհագրական դիրքը, օդի մաքրությունը, մեր բնակլիմայական պայմանները և այլ գործոններ արևային տեխնոլոգիաների համար իրականում բացառիկ են։

   Արդիական տեխնոլոգիաներով իրականացվող գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը բացառիկ պայմաններ ունի արևային էներգետիկայի զարգացման համար: Այդ նպատակով ձևավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ։ Մեկնարկել են նաև մի շարք ծրագրեր։ Մանրամասները՝ տեսանյութում: