ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի թափուր պաշտոնը Հակոբ Աբրահամի Մանուկյանի կողմից ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ, որոշ լրատվամիջոցների հրապարակումների հետ կապված, ՀՀ ԷԲՊ նախարարությունը տեղեկացնում է, որ տեսչության պետի պաշտոնը համարվում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ուստի, <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով(<<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետ և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ.-ի մայիսի 31-ի <<Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>> N436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի <<դ>> ենթակետ և 5-րդ կետ), ՀՀ ԷԲՊՆ աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Հակոբ Աբրահամի Մանուկյանի հետ 2016թ. օգոստոսի 8-ից կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից թափուր պաշտոնը զբաղեցնելը:
Հ. Ա. Մանուկյանը բավարարում է վերոնշյալ պաշտոնի անձնագրով սահմանված՝ կրթության և աշխատանքային ստաժի պահանջները, ունի տնտեսագետ-հաշվապահի և իրավագիտության մագիստրոսի որակավորումներ, ինչպես նաև՝ անհրաժեշտ աշխատանքային ստաժ:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում Հ. Ա. Մանուկյանը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, աշխատելով որպես՝
2003-2008թթ. ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերատիվ հետախուզական վարչությունում՝ օպեր-լիազոր,
2008-2009թթ. ՀՀ վերահսկիչ պալատում՝ գլխավոր մասնագետ
2009-2010թթ. ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում՝ տեսչության պետի տեղակալ
2010- 2013թթ. ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում՝ տեսչության պետ
2015-2016թթ. <<Երևանի քաղաքային բազա>> ՍՊԸ -ում՝ առևտրի գծով տնօրեն: