Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.08.2016

Գնումների ծանուցում

  • Գնումների ծանուցումը GTAI կայքում հրապարակելու համար պետք է ուղարկվի kfw-tender@gtai.de

 

  • Գնումների ծանուցում
  • Մատակարարման համար պայմանագիր

 

  • Երկիր՝                                            Հայաստան
  • Վկայ. No՝                                        BMZ-Nr. 2007 66253
  • Հայտի ներկայացում՝    04.10.2016թ. կամ Հոկտեմբեր 4, 2016թ. Ժամը 12:00-ին (հայկական ժամանակ)
  • Ծրագրի անվանում՝         220/110/10կՎ «Գյումրի II» ենթակայանի վերակառուցում
    • Մեքենա-մեխանիզմների մատակարարում
  • Մրցույթի ընթացակարգ ՝         Մատակարարման համար պայմանագիր
  • Պատվիրատու՝                               «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»         (ԲԷՑ ՓԲԸ)
    • Զորավար Անդրանիկի 1
    • Երևան 0084
    • Հայաստան

 

  • Խորհրդատու՝                               CONSULECTRA /MVV decon
    • Am Trippelsberg 45
    • 40589 Դյուսելդորֆ
    • Հեռ.՝ +49 211 7108-400
    • Ֆաքս՝ +49 211 7108-499
    • Էլ. հասցե՝ j.kampa@consulectra .de

 

  • Ֆինանսավորող՝                           KfW զարգացման բանկ

 

  • Սույն հայտահրավերը ներառում է այս Ծրագրի համար գնումների մասին հայտարարությունը, որը հրապարակվել է German Trade and Investment (GTAI) կայքում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրաթերթերում, Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև ԲԷՑ-ի կայքերում 12.08.2016թ-ին:

 

  • ԲԷՑ ՓԲԸ, հանդես գալով որպես Պատվիրատու, հրավիրում է որակավորված հայտատուների, ովքեր որպես Գլխավոր մատակարար լիավարտ հիմունքներով ծրագրի իրականացման համար ներկայացնելու են մեքենա-մեխանիզմների գնման և մատակարարման առաջարկներ: Մեքենամեխանիզմները նշված են ստորև՝

 

  • Բեռնաուղևորատար մեքենա
  • Ավտոլաբորատորիա
  • Վթարային ավտոարհեստանոց
  • Բուլդոզեր թրթուրավոր
  • Բեռնատար ավտոմեքենա
  • Հիդրոամբարձիչ կցորդի վրա
  • Բեռնատար ավտոմեքենա մանիպուլյատորով
  • Ավտոաշտարակներ
  • Գործիքներ և ուսուցում

 

  • Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի կողմից որպես ֆինանսական համագործակցության մի մաս Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև:

 

  • Մրցույթը միջազգային է, բաց բոլոր հայտատուների համար, ովքեր բավարարում են հետևյալ հիմնական չափանիշները՝
  • Հայտատուն պետք է վերջին հինգ (5) տարվա ընթացքում իրականացրած լինի առնվազն մեկ  (1)  նույնատիպ ծրագիր կապված մատակարման հետ:
  • Մեքենամեխանիզմների մատակարարման բնագավառում վերջին հինգ (5) տարվա միջին տարեկան շրջանառությունը պետք է լինի ոչ պակաս քան երեք (3) միլիոն Եվրո: Ի լրումն, հայտատուն պետք է հնարավորություն ունենա ստանալու վարկ և այլ ֆինանսական միջոցներ, որոնք բավարար կլինեն պայմանագրի տևողության ժամանակահատվածում պահանջվող կանխիկ գումարի հոսքը ապահովելու համար: Ցանկացած դեպքում, Ծրագրի իրականացման համար հասանելի վարկային գումարը (և ոչ արդեն նախատեսված այլ գործողությունների համար) պետք է լինի նվազագույնը 2մլն Եվրո:
  • Որակավորման փաստաթղթերում պետք է ներառվեն վերջին հինգ (5)  տարվա ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունները:
  • Հայտատուն պետք է հաստատի անհրաժեշտ ցանկացած պահեստամասերի և գործիքների  չորս (4) շաբաթվա ընթացքում Երևան մատակարարման վերաբերյալ իր կարողությունը:                                                                                                                                                               
  • Հայտատուն պետք է կից ներկայացնի պաշտոնական հաստատում (аффидавит), որ ընկերության սնանկության վերաբերյալ կամ ակտիվների հետ կապված դատական հայցեր կամ խնդիրներ չկան, ինչպես նաև, որ ընկերությունը լուծարման ընթացքի մեջ չէ:
  • Ասոցիացիանների դեպքում, գործընկերներից մեկը պետք է համապատասխանի չափանիշներին:
  • 200.000 եվրո գումարի Հայտի երաշխիքի բնօրինակը պետք է ներառված լինի որակավորման փաստաթղթերի մեջ
  • Ստացված հայտերը, որոնք չեն բավարարում վերոնշյալ չափանիշները, պետք է բացառվեն գնահատման գործընթացից:
  • Մրցույթի ընթացակարգը կլինի KfW բանկի կանոնակարգերին համապատասխան https://www.kfw-entwicklungsbank.de/Download-Center/PDF-Dokumente-Richtlinien/Vergabe-E.pdf

 

  • Մրցութային փաստաթղթերը կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով ARDSHINBANK No.2470139122970030 հաշվեհամարին (SWIFT/BIC Code: ASHBAM22) 200 եվրո կամ դրան համարժեք փոխարկելի արժույթով անհատույց գումար վճարելուց հետո: 
  • «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ)
  • Զորավար Անդրանիկի 1 փող.
  • Երևան 0084, Հայաստան
  • Հեռ:   ++374 (10) 72-51-40, ++374 (60) 72-00-16 Էլ. հասցե:  projects@hven.am

 

  • Պահանջելու դեպքում, փաստաթղթերը անհապաղ կուղարկվեն սուրհանդակ ծառայության միջոցով: Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի կորստի կամ ուշ առաքման դեպքում:
  • Հայտի ներկայացումը զուգահեռ կլինի Երևանում, Դյուսելդորֆում և Ֆրանկֆուրտում 04.10.2016թ-ին, ժամը՝ 12:00-ին (հայկական ժամանակ):