Օգոստոսի 4-ին, ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել էր հուլիսի 10-ից՝ «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: