Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.07.2016

Մրցույթին մասնակցելու Հրավեր

Հայտահրավեր 

 

Մրցույթի անվանում՝                   Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիր, Փուլ I+IIA, Լոտ 1՝ Բարձր Լարման Հաստատուն Հոսանքի (ԲԼՀՀ) փոխակերպիչ կայան և ենթակայաններ

 

Ծրագիր/ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝                   Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի համար ապրանքների մատակարարում, աշխատանքների իրականացում և համապատասխան ծառայությունների մատուցում

 

Պատվիրատու՝                                      «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ - ԲԷՑ (Ծրագիր իրականացնող, Պատվիրատու)

 

Սույն հայտահրավերը ներառում է այս Ծրագրի համար գնումների մասին հայտարարությունը, որը հրապարակվել է German Trade and Investment (GTAI) կայքում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրաթերթերում, Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև ԲԷՑ-ի կայքերում 22.07.2016թ-ին:

 

Հայաստանի Հանրապետության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Պատվիրատու) ստացել է վարկ ԿֆՎ Entwicklugsbank բանկի կողմից (այսուհետ՝ Բանկ) Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Փուլ I+IIA-ի Լոտ 1՝ ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի և ենթակայանների ծրագրի իրականացման համար: Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Հարևանության Ներդրումային Գործիքը (ՀՆԳ) (ԿֆՎ, ԵՆԲ և ՀՆԳ այսուհետ՝ «Ֆինանսավորող կազմակերպություններ») համաֆինանսավորում են ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի կառուցումը: Սույն Հայտահրավերը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միջև էներգետիկ կապի ապահովման համար ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և համապատասխան ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրին: Այս մրցույթի համար կիրառվող գնումների գործընթացը ղեկավարվում է Գործընկեր երկրների հետ Ֆինանսական համագործակցության շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և դրա հետ կապված ծառայությունների մատուցման ուղղված գնումների ուղեցույցների ամենավերջին հրատարակությամբ (տես ԿֆՎ Զարգացման բանկի կայքը՝ www.kfw-entwicklungsbank.de):

 

Պատվիրատուն հրավիրում է իրավասու Հայտատուներին ներկայացնելու փակ կնքված հայտեր հետևյալ ծրագրի համար, որը պետք է ֆինանսավորվի վարկի միջոցներից՝

 

Լոտ 1 - Ինչպես մանրամասն հատկորոշված է Մրցութային փաստաթղթերում, «Այրում» ԲԼՀՀ ՓԿ-ի և «Դդմաշեն» ենթակայանի կառուցումը լիավարտ հիմունքներով ներառում է հետևյալը՝ 

«Այրում» ենթակայանի կառուցում

  • 350ՄՎտ հզորությամբ առաջին ԲԼՀՀ մոդուլի կառուցում
  • 500/400/220կՎ Բաց Բաշխիչ Սարքի (ԲԲՍ) կառուցում
  • 300ՄՎԱ հզորությամբ 400/220/10կՎ ավտոտրանսֆորմատորի մոնտաժում

 

«Դդմաշեն» ենթակայանի կառուցում

  • 400/220կՎ ԲԲՍ-ի կառուցում
  • 500ՄՎԱ հզորությամբ 400/220/10կՎ ավտոտրանսֆորմատորի մոնտաժում
  • «Այրում» ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի և «Դդմաշեն» ենթակայանի մանրամասն նախագծում, գնում, արտադրություն, տեղափոխում տեղանք, բեռնաթափում, ժամանակավոր պահեստավորում, շինարարական աշխատանքներ, սարքավորումների մոնտաժում, (ինչպես նաև պաշտպանության, ղեկավարման, հեռակապի և չափման սարքավորումների մոնտաժում), փորձարկում, լարման տակ դնելու հետ կապված աշխատանքներ և ծառայություններ, շահագործման հանձնում, ինչպես նաև պահեստամասերի մատակարարում և ուսուցում:
  • Մեքենամեխանիզմների մատակարարում, փորձարկում և շահագործման հանձնում

Որակավորվող հայտատուն պետք է ապացուցի Պատվիրատուին, որ համաձայն Մրցութային փաստաթղթերում նշված մանրամասն պահանջների, նա էականորեն բավարարում է փորձառության, անձնակազմի, սարքավորումների և ֆինանսական կարգավիճակի պահանջներին, և որ ընկերության նկատմամբ դատական գործընթաց չի ընթանում: Ի թիվս այլոց, որակավորման հիմնական չափանիշները հետևյալն են՝

 

Ընդհանուր փորձառությունՀայտատուն, լինելով նաև առաջատար գործընկեր, այն դեպքում, երբ Հայտատուները ստեղծում են կոնսորցիում/Համատեղ Ձեռնարկություն, պետք է վերջին հինգ (5) տարիների ընթացքում որպես կապալառու ունենա 120,000,000 եվրո գումարի չափով միջին տարեկան շրջանառություն: Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է հաստատված լինեն անկախ աուդիտորի կողմից:

 

Հատուկ փորձառություն, նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր 

Հայտատուն, լինելով նաև առաջատար գործընկեր այն դեպքում, երբ Հայտատուները ստեղծում են կոնսորցիում/ՀՁ, պետք է լինի ընկերություն, որն ունի՝

 

a)                 հաջող փորձառություն որպես կապալառու, ով վերջին տասը (10) տարվա ընթացքում իրականացրել է առնվազն երեք (3) նմանատիպ չափի և բնույթի միջազգային լիավարտ հիմունքներով ԲԼՀՀ պայմանագիր: Պայմանագրի արժեքը պետք է լինի ոչ պակաս քան 70,000,000 եվրո գումարին համարժեք: Բոլոր պայմանագրերը պետք է ավարտված լինեն Հայտատուի երկրից դուրս: 

 

b)                 հաջող փորձառություն որպես կապալառու, ով իրականացրել է առնվազն երկու (2) միջազգային լիավարտ հիմունքներով Պայմանագիր ԲԼՀՀ VSC տեխնոլոգիայի մատակարարմամբ: Յուրաքանչյուր Պայմանագրի արժեքը պետք է լինի ոչ պակաս քան 50,000,000 եվրո գումարին համարժեք: Բոլոր պայմանագրերը պետք է իրականացված կամ ընթացքի մեջ լինեն Հայտատուի երկրից դուրս: 

 

Հիմնական գործունեության մասով փորձառություն

Հայտատուն (և ՀՁ/կոնսորցիումի գործընկերները, երբ ստեղծվում է ՀՁ կամ կոնսորցիում) պետք է ունենա լիավարտ հիմունքներով բարձր լարման ենթակայանի կառուցման բնագավառում պայմանագրերի իրականացման և ենթակայանի առաջնային սարքավորումներ արտադրողի փորձառություն: Պայմանագրի շնորհման նպատակով որակավորվող հայտատուն և ՀՁ/կոնսորցիումի յուրաքանչյուր գործընկերը պետք է տրամադրի ապացույց, որ նա վերջին տաս (10) տարվա ընթացքում էականորեն ավարտել է նմանատիպ լարման մակարդակի (380կՎ կամ ավել) և բարդության առնվազն երեք (3) պայմանագիր, ինչպես նաև իրականացրել է վերակառուցում կամ նորի կառուցում: Առնվազն երկու (2) պայմանագիր պետք է ավարտված լինի Հայտատուի (կամ ՀՁ/կոնսորցիումի գործընկերոջ) երկրից դուրս:

 

Գնումների և Հայտի գնահատման գործընթացը կիրականացվի «մեկ փուլ երեք ծրարի» մեթոդով (Որակավորման, Տեխնիկական և Ֆինանսական ծրարներ), ինչպես մանրամասն նշված է Մրցութային փաթեթում, համաձայն KfW բանկի գնումների գործընթացի:

 

Մրցույթի գործընթացը տարբեր երկրներից մասնակցող ընկերությունների համար կլինի բաց: Բանկի վարկային միջոցները չեն օգտագործվի անհատներին կամ կազմակերպություններին ցանկացած վճարում կատարելու նպատակով, կամ ցանկացած ապրանքների ներմուծման համար, եթե այդպիսի վճարումը կամ ներմուծումը արգելվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի որոշմամբ, ըստ Գլուխ 7-ի կանոնակարգերի:

 

Մրցութային փաստաթղթերը կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով ARDSHINBANK No.2470139122970030 հաշվեհամարին 2000 եվրո կամ դրան համարժեք փոխարկելի արժույթով անհատույց գումար վճարելուց հետո:  Պահանջելու դեպքում, փաստաթղթերը անհապաղ կուղարկվեն սուրհանդակ ծառայության միջոցով: Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի կորստի կամ ուշ առաքման դեպքում:

Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով: Հայտերի բացումը տեղի կունենա 22.11.2016թ-ին Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, և Հայտատուները կարող են մասնակցել հայտերի բացմանը: Հայտի երաշխիքը 3,000,000 եվրո գումարի չափով պետք է ներառված լինի Որակավորման ծրարի մեջ:

 

Վերոնշյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:

 

Ֆինանսական առաջարկը կբացվի Պատվիրատուի կողմից նախատեսված հասցեում և ժամին Տեխնիկական առաջարկի գնահատումը բանկի կողմից հաստատելուց հետո: Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի Հայտատուի կողմից կրած կամ Հայտի տրամադրման ու պատրաստման հետ կապված ծախսերի համար:

 

Հավակնորդ Հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն և/կամ պարզաբանումներ ստանալ, ստուգել և ձեռք բերել Մրցութային փաստաթղթերը հետևյալ հասցեով՝

 

Հայաստանի Հանրապետություն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Զորավար Անդրանիկի 1

Մալաթիա-Սեբաստիա

0084, Երևան

 

Նախամրցութային հանդիպումը տեղի կունենա ԲԷՑ գրասենյակում, (Երևան, Զորավար Անդրանիկ 1 հասցեով) 06.09.2016թ-ին Երևանի ժամանակով ժամը 10.00-ին, որից հետո կկազմակերպվի այցելություն տեղանք: Այցելության հետ կապված ծախսերը կկրի Հայտատուն: Հայտատուների մասնակցությունը նախամրցութային հանդիպմանը և տեղանքի այցելությանը ցանկալի է:

 

Հայտահրավեր 

 

Մրցույթի անվանում՝                   Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիր, Փուլ I+IIA,

Լոտ 2՝ Էլեկտրահաղորդման օդային գծեր (ՕԳ)

 

Ծրագիր/ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝                   Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի համար ապրանքների մատակարարում, աշխատանքների իրականացում և համապատասխան ծառայությունների մատուցում 

 

Պատվիրատու՝                                      «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ - ԲԷՑ (Ծրագիր իրականացնող, Պատվիրատու)

 

 

Սույն հայտահրավերը ներառում է այս Ծրագրի համար գնումների մասին հայտարարությունը, որը հրապարակվել է German Trade and Investment (GTAI) կայքում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրաթերթերում, Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև ԲԷՑ-ի կայքերում 22.07.2016թ-ին:

 

Հայաստանի Հանրապետության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Պատվիրատու) ստացել է վարկ ԿֆՎ Entwicklugsbank բանկի կողմից (այսուհետ՝ Բանկ) Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Փուլ I+IIA-ի Լոտ 2՝ Էլեկտրահաղորդման օդային գծերի (ՕԳ) ծրագրի իրականացման համար: Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Հարևանության Ներդրումային Գործիքը (ՀՆԳ) (ԿֆՎ, ԵՆԲ և ՀՆԳ այսուհետ՝ «Ֆինանսավորող կազմակերպություններ») համաֆինանսավորում են Այրում փոխակերպիչ կայանից մինչև Վրաստանի սահման 500կՎ ՕԳ-ի և փոխակերպիչ կայան մտնող 220կՎ «Ալավերդի» ՕԳ կառուցումը: Սույն Հայտահրավերը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միջև էներգետիկ կապի ապահովման համար ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և համապատասխան ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրին: Այս մրցույթի համար կիրառվող գնման գործընթացը ղեկավարվում է Գործընկեր երկրների հետ Ֆինանսական համագործակցության շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և դրա հետ կապված ծառայությունների մատուցման ուղղված գնումների ուղեցույցների ամենավերջին հրատարակությամբ (տես ԿֆՎ Զարգացման բանկի կայքը՝ www.kfw-entwicklungsbank.de):

 

Պատվիրատուն հրավիրում է իրավասու Հայտատուներին ներկայացնելու փակ կնքված հայտեր հետևյալ ծրագրի համար, որը պետք է ֆինանսավորվի վարկի միջոցներից՝

 

Լոտ 2 – Ինչպես մանրամասն հատկորոշված է Մրցութային փաստաթղթերում 500/400/220կՎ Օդային Գծերի (ՕԳ) կառուցում լիավարտ հիմունքներով ներառում է հետևյալը՝ 

 

  • 500կՎ ՕԳ-ի կառուցում - «Այրում» Բարձր Լարման հաստատուն Հոսանքի (ԲԼՀՀ) փոխակերպիչ կայանից մինչև Վրաստանի սահման, մոտ 8կմ
  • 400կՎ երկշղթա ՕԳ-ի առաջին շղթայի կառուցում - «Այրում» ԲԼՀՀ փոխակերպիչ կայանից մինչև «Դդմաշեն» ենթակայան, մոտ 95կմ
  • 220կվ միաշղթա ՕԳ-ի կառուցում -«Ալավերդի» ՕԳ–ի մուտք «Այրում» ԲԼՀՀ փոխակերպիչ կայան, մոտ 6կմ
  • 220կՎ երկշղթա ՕԳ-ի կառուցում - «Մարաշ» ՕԳ-ի մուտք և ելք «Դդմաշեն» ենթակայան, մոտ 4,5կմ
  • 220կՎ միաշղթա ՕԳ-ի կառուցում - «Նորադուզ» ՕԳ-ի մուտք և ելք «Դդմաշեն» ենթակայան, մոտ 0,5կմ
  • 220կվ միաշղթա ՕԳ-ի կառուցում - «Գոշ» ՕԳ–ի մուտք «Դդմաշեն»  ենթակայան, մոտ 5կմ
  • 220կՎ «Լոռի» ՕԳ-ի փոխարինում, մոտ 50կմ (No.1-ից մինչև No.14 և No.131 երկշղթա հենարանների վերանորոգում և No.15-ից մինչև No.130 հենարանների փոխարինում նորերով)
  • 110կՎ «Թումանյան 1,2» երկշղթա ՕԳ-ի կառուցում, մոտ 3կմ
    • Մանրամասն նախագծում, արտադրություն, գնում, տեղափոխում տեղանք, բեռնաթափում, ժամանակավոր պահեստավորում, շինարարական աշխատանքներ, մոնտաժում (ինչպես նաև OPGW մալուխի մոնտաժում), փորձարկում, լարման տակ դնելու հետ կապված աշխատանքներ և ծառայություններ, շահագործման հանձնում, պահեստամասերի մատակարարում: Կառուցվող ՕԳ-երի ծրագծերը մասնակիորեն անցնում են դժվարանցանելի բլուրներով և ծովի մակարդակից մոտավորապես 2,000մ և ավելի բարձրության վրա:
    • Մեքենամեխանիզմների մատակարարում, փորձարկում և շահագործման հանձնում

Որակավորվող հայտատուն պետք է ապացուցի Պատվիրատուին, որ համաձայն Մրցութային փաստաթղթերում նշված մանրամասն պահանջների, նա էականորեն բավարարում է փորձառության, անձնակազմի, սարքավորումների և ֆինանսական կարգավիճակի պահանջներին, և որ ընկերության նկատմամբ դատական գործընթաց չի ընթանում: Ի թիվս այլոց, որակավորման հիմնական չափանիշները հետևյալն են՝

 

Ընդհանուր փորձառությունՀայտատուն, լինելով նաև առաջատար գործընկեր այն դեպքում, երբ ստեղծվում է Համատեղ Ձեռնարկություն/կոնսորցիում, պետք է վերջին 5 տարվա ընթացքում որպես կապալառու ունենա 35,000,000 եվրո գումարի չափով միջին տարեկան շրջանառություն: Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է հաստատված լինեն անկախ աուդիտորի կողմից:

 

Հատուկ փորձառություն, նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր 

Հայտատուն, լինելով նաև առաջատար գործընկեր այն դեպքում, երբ ստեղծվում է ՀՁ/կոնսորցիում պետք է լինի ընկերություն, որն ունի՝

 

a)                 հաջող փորձառություն որպես կապալառու, ով ավելի քան 10 տարի իրականացրել է բարձր լարման ՕԳ-ի բնագավառում ճարտարագիտություն, մոնտաժում և կառուցում.

 

b)                 հաջող փորձառություն որպես կապալառու, ով վերջին 7 տարվա ընթացքում  իրականացրել է առնվազն 4 (չորս) 380կՎ (կամ ավելի) բարձր լարման ՕԳ-ի  լիավարտ հիմունքներով պայմանագրեր: Յուրաքանչյուր Պայմանագրի արժեքը պետք է լինի ոչ պակաս քան 20,000,000 եվրո գումարին համարժեք: Առնվազն 1 (մեկ) պայմանագիր պետք է ավարտված լինի Հայտատուների երկրից դուրս: 

 

Հիմնական գործունեության մասով փորձառություն

 

Վերոնշյալ կամ այլ պայմանագրերից առնվազն մեկ (1) Ծրագիր պետք է իրականացված լինի դժվարանցանելի բլուրների տարածքում, որոնք գտնվում են մոտավորապես ծովի մակարդակից 2,000մ և ավելի բարձրության վրա:

 

Գնումների և Հայտի գնահատման գործընթացը կիրականացվի «մեկ փուլ երեք ծրարի» մեթոդով, (Որակավորման, Տեխնիկական և Ֆինանսական ծրարներ), ինչպես մանրամասն նշված է Մրցութային փաթեթում, համաձայն KfW բանկի գնումների գործընթացի:

 

Մրցույթի գործընթացը տարբեր երկրներից մասնակցող ընկերությունների համար կլինի բաց: Բանկի վարկային միջոցները չեն օգտագործվի անհատներին կամ կազմակերպություններին ցանկացած վճարում կատարելու նպատակով կամ ցանկացած ապրանքների ներմուծման համար, եթե այդպիսի վճարումը կամ ներմուծումը արգելվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի որոշմամբ, ըստ Գլուխ 7-ի կանոնակարգերի:

 

Մրցութային փաստաթղթերը կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով ARDSHINBANK No.2470139122970030 հաշվեհամարին 1500 եվրո կամ դրան համարժեք փոխարկելի արժույթով անհատույց գումար վճարելուց հետո:  Պահանջելու դեպքում, փաստաթղթերը անհապաղ կուղարկվեն սուրհանդակ ծառայության կողմից, Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի կորստի կամ ուշ առաքման դեպքում:

 

Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով: Հայտերի բացումը տեղի կունենա 23.11.2016թ.-ին Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, և Հայտատուները կարող են մասնակցել հայտերի բացմանը: Հայտի երաշխիքը 1,500,000 եվրո գումարի չափով պետք է ներառված լինի Որակավորման ծրարի մեջ:

 

Վերոնշյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:

 

Ֆինանսական առաջարկը կբացվի Պատվիրատուի կողմից նախատեսված հասցեում և ժամին Տեխնիկական առաջարկի գնահատումը բանկի կողմից հաստատելուց հետո: Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի Հայտատուի կողմից կրած կամ Հայտի առաքման ու պատրաստման հետ կապված ծախսերի համար:

 

Հավակնորդ Հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն և/կամ պարզաբանումներ ստանալ, ստուգել և ձեռք բերել Մրցութային փաստաթղթերը հետևյալ հասցեով՝

 

Հայաստանի Հանրապետություն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Զորավար Անդրանիկի 1

Մալաթիա-Սեբաստիա

0084, Երևան

 

Նախամրցութային հանդիպումը տեղի կունենա ԲԷՑ գրասենյակում, (Երևան, Զորավար Անդրանիկ 1 հասցեով) 08.09.2016թ-ին Երևանի ժամանակով ժամը 10.00-ին, որից հետո կկազմակերպվի այցելություն տեղանք: Այցելության հետ կապված ծախսերը կկրի Հայտատուն: Հայտատուների մասնակցությունը նախամրցութային հանդիպմանը և տեղանքի այցելությանը ցանկալի է: