Յուրաքանչյուր տարվա հուլիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր:
Հուլիսի 17-ը հանրապետության արդյունաբերության, տնտեսության զարգացման մեջ մեծ ավանդ և ներդրում ունեցող աշխատողների մասնագիտական տոնն է:
Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է: Դրա վառ վկայությունն են ոլորտում տարեցտարի ավելացող աշխատատեղերը, արտադրական հզորություններն ու ներդրումները:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության հանքագործներին և մետալուրգներին` մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Լևոն Յոլյան