2016թ. հուլիսի 10-ից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Այդ մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիային»։
Հայաստանին բնական գազի մատակարարման դադարեցումը կապված է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման, գծային փականների փոխման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման միջոցառումների կատարման հետ։
Հայաստանի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել օգոստոսի 10-ից։
Նշված ժամանակահատվածում սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին։