Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

11.07.2016

Մրցույթին մասնակցելու Հրավեր

Հայաստանի Հանրապետություն

«էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորում» Ծրագրի No. P116748

«էլեկտրահաղորդման ցանցի Բարելավում» ծրագրի P146199

IFB №: HVEN-ICB-G-2016

Պայմանագրի անվանում՝ Հատուկ մեքենա - մեխանիզմների գնում՝ բաղկացած 4 լոտից:

 

  1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից ստացել է վարկ՝ «էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի Բարելավում» ծրագրերի համար: Նախատեսված է, որ այս վարկի միջոցների մասը տրամադրվելու է հետևյալ պայմանագրերով (Լոտերով) կամ նրանց ցանկացած կոմբինացիայով նախատեսված համապատասխան վճարումների համար՝ կապված Հատուկ մեքենա-մեխանիզմների գնման հետ (կազմված 4  Լոտերից):

 

  1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ- ն այժմ ընդունում է փակ կնքված հայտեր իրավասու հայտատուներից հետևյալ մատակարարումների և դրանց հետ կապված ծառայությունների համար՝

Լոտ1, որը ներառում է՝ 

Հ/Հ 

Անվանում 

քանակ 

1

Ավտոկռունկ 160տ

1

2

Ավտոկռունկ 60տ

1

3

Ավտոկռունկ 25տ

2

Լոտ 2, որը ներառում է՝

1

Մարդատար  թրթուրավոր ամենագնաց 

4

2

Մարդատար ավտոմեքենա

12

3

Բեռնաուղևորատար ավտոմեքենա

10

4

Ձյուն մաքրող տրակտոր

6

5

Ձյունամաքրիչ մեքենա (մինի)

16

Լոտ 3, որը ներառում է՝ 

1

Մանիպուլյատորով բեռնատար ավտոմեքենա

4

2

Հորատող  անիվավոր տրակտոր

2

3

Էքսկավատոր

3

4

Հիդրոամբարձիչ կցորդի վրա

5

5

Ավտոաշտարակ

14

6

 Երկժանիք  ամբարձիչ

4

Լոտ 4, որը ներառում է՝

1

Յուղատար ավտոմեքենա 10տ

1

2

Յուղատար ավտոմեքենա 5տ

4

3

Էներգետիկ շարժական վթարային ավտոարհեստանոց

2

4

Ավտոլաբորատորիա

2

 

  1.  Հետաքրքրված իրավասու հայտատուները հետագայում կարող են տեղեկություն ստանալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից  և մրցութային փաստաթղթերը ուսումնասիրել    աշխատանքային օրերին, ստորև նշված հասցեով, տեղական ժամանակով ժամը 900-ից մինչև 1730-ը:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Զորավար Անդրանիկի փող. 1 Երևան 0084, Հայաստանի Հանրապետություն

Հեռ. + 37410 72 00 10

 

  1. Յուրաքանչյուր լոտի համար Հայտատուն պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշները՝

a)     Եթե Հայտատուն Արտադրող է՝

(i)    Ֆինանսական  հնարավորություններ

Հայտատուն պետք է տրամադրի փաստաթղթային վկայություն, որ այն համապատասխանում է փորձառության հետ կապված հետևյալ պահանջներին՝ յուրաքանչյուր լոտի համար համապատասխան Ապրանքների Արտադրողը պետք է ունենա՝

(a)      Համապատասխան լոտով պահանջվող Ապրանքների արտադրման առնվազն 5 տարվա փորձ

(b)      Պետք է ունենա նաև, վերջին 3 տարիների ընթացքում, նույն Ապրանքի մատակարարման առնվազն մեկ ավարտուն պայմանագիր:

 

(ii)  Ֆինանսական  հնարավորություններ

Հայտատուն պետք է տրամադրի փաստաթղթային վկայություն, որ այն համապատասխանում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝ Նվազագույն Միջին Տարեկան Շրջանառությունը վերջին 5 տարիների ընթացքում պետք է լինի Լոտ 1-ի համար՝ 7 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 2-ի համար՝ 2,3 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 3-ի համար՝ 4,6 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 4-ի համար՝ 1,8 մլն. ԱՄՆ դոլար:

 

(b)  Եթե Հայտատուն արտադրող չէ

Եթե Հայտատուն արտադրող չէ, բայց առաջարկում է Ապրանքներ Արտադրողի անունից՝ համաձայն Արտադրողի Հավաստագրի ձևի՝ Արտադրողը պետք է ներկայացնի վերոնշյալ  որակավորումները, ինչպես նաև Հայտատուն պետք է ներկայացնի՝

(a)  Նմանատիպ փորձ

Լոտ 1-ի համար

Որ նա ունի Լոտ 1-ով պահանջվող ապրանքներից, առնվազն մեկ նմանատիպ Ապրանքի   մատակարարման՝ հաջողությամբ ավարտված մեկ պայմանագիր՝ 2011թ-ից մինչև 2016թ-ը: Պայմանագրի գինը պետք է լինի ոչ պակաս քան 1,500,000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով արտահայտված համարժեք գումար: Նշված պայմանագիրը պետք է ուղորդվի հանձնման - ընդունման ակտով:

Լոտ 2-ի համար

Որ նա ունի Լոտ 2-ով պահանջվող ապրանքներից առնվազն մեկին  նմանատիպ Ապրանքի մատակարարման՝ հաջողությամբ ավարտված մեկ պայմանագիր՝ 2011թ-ից մինչև 2016թ-ը: Պայմանագրի գինը պետք է լինի ոչ պակաս քան 500,000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով արտահայտված համարժեք գումար: Նշված պայմանագիրը պետք է ուղորդվի հանձնման - ընդունման ակտով:

Լոտ 3-ի համար

Որ նա ունի Լոտ 3-ով պահանջվող ապրանքներից առնվազն մեկին  նմանատիպ Ապրանքի մատակարաման՝ հաջողությամբ ավարտված մեկ  պայմանագիր՝ 2011թ-ից մինչև 2016թ-ը: Պայմանագրի գինը պետք է լինի ոչ պակաս քան 900,000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով արտահայտված համարժեք գումար: Նշված պայմանագիրը պետք է ուղորդվի հանձնման - ընդունման ակտով:

 

Լոտ 4-ի համար

Որ նա ունի Լոտ 4-ով պահանջվող ապրանքներից առնվազն մեկին  նմանատիպ Ապրանքի  մատակարարման հաջողությամբ ավարտված մեկ պայմանագիր՝ 2011թ-ից մինչև 2016թ-ը: Պայմանագրի գինը պետք է լինի ոչ պակաս քան 400,000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով արտահայտված համարժեք գումար: Նշված պայմանագիրը պետք է ուղորդվի հանձնման - ընդունման ակտով:

(ii)  Ֆինանսական  հնարավորություններ

Հայտատուն պետք է տրամադրի փաստաթղթային վկայություն, որ այն համապատասխանում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝ Նվազագույն Միջին Տարեկան Շրջանառությունը վերջին 5 տարիների ընթացքում պետք է լինի Լոտ 1-ի համար՝ 7 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 2-ի համար՝ 2,3 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 3-ի համար՝ 4,6 մլն. ԱՄՆ դոլար, Լոտ 4-ի համար՝ 1,8 մլն. ԱՄՆ դոլար: Վերջին 2 տարիների Ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական հաշվետվությունները պետք է կցված լինեն հայտին: 

 

  1. Մեկից ավելի  լոտերի շնորհման դեպքում՝
  • Պահանջվող հատուկ փորձառությունը պետք է լինի առանձին լոտերի համար պահանջվող հատուկ փորձառության հանրագումարը
  • Պահանջվող տարեկան շրջանառությունը պետք է լինի առանձին լոտերի համար պահանջվող տարեկան շրջանառության հանրագումարը

 

  1. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող է գնվել հետաքրքրված իրավասու հայտատուների կողմից՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ անունով գրավոր դիմում ներկայացնելու և ստորև նշված հաշվին 300 (երեք հարյուր) ԱՄՆ դոլար չվերադարձվող գումար վճարելու դեպքում: Այդ փաստաթուղթը կուղարկվի էքսպրես օդային փոստով կամ կհանձնվի հայտատուի լիազորված ներկայացուցչին՝ չվերադարձվող գումարի վճարման մասին բանկային փաստաթղթերի ստանալուց անմիջապես հետո:

 

 

 

Հաշիվներ վճարման համար

 

Հայաստանի ոչ ռեզիդենտների համար (վճարում ԱՄՆ դոլարով):

Շահառու՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Հ/Հ № 1150001172630101

Շահառուի բանկ՝ ՀայԲիզնեսԲանկ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

SWITFT CODE: ARMNAM 22

Միջնորդ բանկ՝ DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA

Հ/Հ 04454448 SWIFT CODE: BKTRUS33

 

Հայաստանի ռեզիդենտների համար (վճարում ՀՀ դրամով)

Շահառու՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Հ/Հ № 2470139122970010

Շահառուի բանկ՝ Արդշինինվեստբանկ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն SWITFTCODE: ASHBAM 22

 

  1. Ցուցումներ Հայտատուներին բաժնի և Պայմանագրի Ընդհանուր պայմանների դրույթները համապատասխանում են Համաշխարհային Բանկի Ստանդարտ Մրցութային Փաստաթղթերին՝ Ապրանքների Գնում (հրապարակված 2015թ.-ի ապրիլին):

 

  1. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով՝ մինչև 2016թ.-ի Սեպտեմբերի 7-ը, տեղական ժամանակով ժամը 1100-ին: Հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթին մասնակցելու Բանկային երաշխիքով ըստ հետևյալի՝

Լոտ 1-ով՝ երեսունհինգ հազար ԱՄՆ դոլար (35 000 ԱՄՆ դոլար)

Լոտ 2-ով՝ տասնհինգ հազար ԱՄՆ դոլար (15 000 ԱՄՆ դոլար)

Լոտ 3-ով՝ քսանհինգ հազար ԱՄՆ դոլար (25 000 ԱՄՆ դոլար)

Լոտ 4-ով՝ տաս հազար ԱՄՆ դոլար (10 000 ԱՄՆ դոլար)

 

Յուրաքանչյուր լոտի համար պետք է ներկայացվի առանձին Բանկային  Երաշխիք

 

  1. Հայտերը հրապարակայնորեն կբացվեն հայտատուների կողմից լիազորված անձանց ներկայությամբ՝ ստորև նշված հասցեով, 2016թ.-ի Սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 1115-ին:

 

  1. Տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով`

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Գլխավոր տնօրեն ՝ Պարոն Արամ Անանյան

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Զորավար Անդրանիկի 1

Հեռ՝ +37410-720010

Ֆաքս՝ +37410-720121

 էլ. հասցե՝ hvenprojects@gmail.com; projects@hven.am

Կայք՝ www.hven.am:

 

  1. Ուշ ներկայացված հայտերը կմերժվեն
  2. Մրցույթի Հրավերը կհրատարակվի նաև Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և Բնական Պաշարների Նախարարության կայքում՝ www.minenergy.am, ԲԷՑ ՓԲԸ կայքում ՝ www.hven.am, Հայաստանի Գնումների կայքում՝ www.procurement.am և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

  1. Հայտի պատրաստման գործընթացը արագացնելու նպատակով՝ Մրցութային փաստաթղթերը գնած Հայտատուներին կտրամադրվեն նաև դրանց էլեկտրոնային տարբերակները՝ PDF ֆորմատով և Տեխնիկական աղյուսակները (որոնք պետք է լրացվեն Հայտատուի կողմից)՝ MS Word ձևաչափով: