Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.01.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում նոր անդամների համալրման մասին:

   Դիմել կարող են՝

  • հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ
  • այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին
  • ովքեր համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել  Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

   Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:

Վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները, համապատասխան ձևով (ձևը ներկայացվում է) և ժամկետներում, կարող են դիմում ներկայացնել Խորհրդի նախագահին՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար: 

            Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերոնշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

   Դիմումներն ընդունվում են ամեն աշխատանքային օր,  ժամը՝ 10.00-17.30-ը:

   Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս. թ. հունվարի 20-ը: 

   Դիմել՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով:   

  Հեռախոս՝ (011)528-848, էլ.փոստ՝ minenergy@minenergy.am                                                                 

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակով խորհրդի անդամների ընտրության դիմումի օրինակելի ձև