Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.05.2016

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է

   Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները տարեսկզբի չորս ամիսներին ավելացել են 3,5 տոկոսով։ Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՀԷԿ-երում։

ՀԱԷԿ-ում արտադրության ծավալները 0,98 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ 15,6 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել հիդրոկայանները։ Փոխարենը՝ ջերմային կայաններում արտադրության ծավալները նվազել են՝ շուրջ 3,1 տոկոսով։

  Հունվար-ապրիլին, ընդհանուր առմամբ, Հայաստանում արտադրվել է գրեթե 2,6 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցել է ատոմակայանը։ Տարեսկզբի չորս ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 1 մլրդ 64 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմել է ընդհանուր արտադրության շուրջ 41,5 տոկոսը։

Ջերմային կայաններում նույն ժամանակահատվածում թողարկվել է 754,5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀԷԿ-երի մասնաբաժինը կազմել է 747,7 մլն կՎտ ժամ։