Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այս մասին, մայիսի 19-ին կայացած կառավարության նիստում, ներկայացնելով ծրագրի շրջանակներում վճարումներ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը։
Գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
- Հայկական կողմը ստանձնել էր հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Քննարկումների և բանակցությունների արդյունքում, 2015թ. Հոկտեմբերից, իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը։ Գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերությունն ավարտվել է համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումն Իրանից։ Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում,- ասել է նախարարը։