Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.05.2016

Կառավարությունը հավանություն տվեց էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացմանն ուղղված վարկային համաձայնագրին

ՀՀ կառավարությունը մայիսի 12-ի նիստում հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլարի արտոնյալ վարկ։

Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման միջոցով, որը կնպաստի նաև էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերության ֆինանսական վիճակի բարելավմանը։

Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին արտոնյալ ժամկետն է։

Հիշեցնենք, որ վարկի տրամադրման վերաբերյալ Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել ապրիլի 27-ին։