Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.04.2016

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ապրիլի 3-ը երկրաբանի օրն է։

Երկրաբանների մասնագիտական տոնը ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։ 

Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր իրենց նվիրումն ու ավանդն են ունեցել ընդերքի ուսումնասիրման, օգտակար հանածոների հայտնաբերման, արդյունահանման ու վերամշակման, երկրի բնական հարստությունները տնտեսության հզորացմանն ու հասարակության բարօրությանը ծառայեցնելու գործում։ Օրը տոնական է բոլոր նրանց համար, ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ։

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման։

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյան