Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.03.2016

Նախարարը հյուրընկալեց կանադական պատվիրակության անդամներին

Մարտի 15-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ.Յոլյանը հյուրընկալեց Կանադայում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և  հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող կանադական ընկերությունների  ներկայացուցիչներին։ Ողջույնի խոսքերի փոխանակումից հետո՝ հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, համաժողովի բարձրակարգ և արդյունավետ կազմակերպման համար:

   Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ գործարար համաժողովը խթան կդառնա հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության սերտացման և ընդլայնման համար։

  Կանադական ընկերությունների ներկայացուցիչները էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացրեցին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրենց ներդրումային հետաքրքրությունները: