Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.01.2016

Դեկտեմբերին սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 451,1 մլն դրամ

  2015թ. դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 451,1 մլն դրամ։

Դեկտեմբերին բնակիչ-սպառողների գրեթե 60 տոկոսը օգտվել է փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը եղել է ավելի քան 459 հազար։  Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ավելի քան 431 մլն դրամ։

   Անցած հինգ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,5 մլրդ դրամի փոխհատուցում։

   Հիշեցնենք, որ կառավարությունը 2015թ. հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել  հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։