Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Թող գալիք 2016 թվականը լինի խաղաղության, արգասաբեր աշխատանքի, նորանոր նվաճումների և հաջողությունների տարի՝ ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք:
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ