Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.12.2015

Փոփոխություններ են կատարվել «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրում

   Դեկտեմբերի 29-ին ք. Մոսկվայում ստորագրվել է՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը:

 Արձանագրության ստորագրումը պայմանավորված է Համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ: