Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.12.2015

Նախարարը շնորհավորել է էներգետիկներին՝ մասնագիտական տոնի առթիվ

Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը:

 Տոնի կապակցությամբ այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Երվանդ Զախարյանը    հյուրընկալել էր էներգահամակարգի աշխատակիցներին:

Շնորհավորելով բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարարը ամփոփեց 2015 թվականին էներգետիկ ոլորտում արձանագրված ձեռքբերումները, ներկայացրեց առկա խնդիրներն ու անելիքները:

Երվանդ Զախարյանը   երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի, էներգետիկայի բնագավառում ունեցած ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի  հուշամեդալներով,  շնորհակալագրերով և պատվոգրերով պարգևատրեց համակարգի մի շարք աշխատակիցների:

Էներգետիկի օրվա առթիվ՝ Հայաստանի 17 էներգետիկներ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից ստացան վաստակավոր էներգետիկի կոչում, իսկ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն արժանացավ ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալակագրին: