Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.12.2015

Շնորհավորական ուղերձ` էներգետիկի օրվա առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Արդեն ավանդական է դարձել, որ ամեն տարվա դեկտեմբերի 22-ին էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը:

Այսօր Հայաստանի էներգետիկները տոնում են նշանակալի մի իրադարձություն՝ էներգահամակարգի 112-ամյակը: Դա մեկ անգամ ևս վկայում է, թե մեր երկրի էներգետիկան ինչպիսի երկար ճանապարհ է անցել։ Ճանապարհ, որը լի է եղել բազում հաջողություններով, ինչու չէ, նաև դժվարություններով։ Այդ ամենի հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:

Կասկած չկա, որ զարգացած, հուսալի և  անվտանգության բարձր մակարդակ ունեցող էներգահամակարգը մեր երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի հիմնական գրավականն է: Ուստի պետք է փորձենք անել ամեն ինչ՝ տարիների աշխատանքով ստեղծվածը պահպանելու, հզորացնելու և հնարավորինս ամրացնելու համար։

Դեկտեմբերի 22-ը տոն է, բայց Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա, ինչպես տոնական մյուս օրերին:

Հարգարժան էներգետիկներ, Դուք Ձեր մասնագիտական կարողություններով և հմտությամբ լույս և ջերմություն եք բերում մարդկանց՝ բարձր պահելով հայ էներգետիկների ավանդական բարի համբավը: Վստահ եմ, որ այսուհետ էլ ջանք չեք խնայի էներգահամակարգի առջև դրված խնդիրները պատվով և հաջողությամբ լուծելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այս օրը համարում են իրենց մասնագիտական տոնը։ Մաղթում եմ  անվտանգ  աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ