Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.11.2015

Տարածաշրջանային սեմինար՝ նվիրված միջուկային էներգետիկայի անվտանգության խնդիրներին

     2014թ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 9-ին Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ներկայացուցիչների և ՀՀ համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Information and Computer Security for Facilities That Handle Nuclear and Other Radioactive Material» («Տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով միջուկային և ռադիոակտիվ այլ նյութերի անվտանգության ապահովման»)  տարածաշրջանային սեմինարը:

                                                          

     Միջոցառումը կազմակերպել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը  և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:   Սեմինարի ընթացքում դասախոսություններ կկարդան ԱԷՄԳ-ից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Մոլդովայից ներգրավված փորձագետները: Կներկայացվեն միջուկային էներգետիկայի բնագավառում տեղեկատվական և համակարգչային անվտանգության հնարավոր սպառնալիքները, դրանց կանխատեսման և կանխարգելման նորագույն մեթոդները: Դասընթացի գիտական քարտուղար Դոն Դուդենհոֆերը  կներկայացնի ԱԷՄԳ-ի դիրքորոշումը վերոնշյալ խնդրի կապակցությամբ:                 

     Սեմինարի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև գործնական պարապմունքներ:                                                                                                    Վերապատրաստումից հետո՝ նոյեմբերի 13-ին, մասնակիցներին կտրամադրվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության սերտիֆիկատներ: