Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.10.2015

Հանդիպում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Հոկտեմբերի  27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք:                                                            

   Հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը դեսպանին է  ներկայացրել  Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:           

   Կողմերը քննարկել են երկու երկրների միջև նախատեսված ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:                                                            

   Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ Երվանդ Զախարյանը պատրաստակամությունն է հայտնել աջակցել Իրանի և Հայաստանի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր:         

   Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև հետագա համագործակցության խորացմանը: