հԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Էլեկտամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ N 8388-AM
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
HV - CS -ESRAF-1/2015
ԾՐԱԳՐԻ հհ. P116748
հետաքրքրության հայտ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստացել է ֆինանսավորում Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից (ՎԶՄԲ) վարկի տեսքով «Էներգամատակարարման Հուսալիության Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի դիմաց։ Ծրագրի նպատակն է բարձրացնել էներգահամակարգի շահագործման էֆեկտվությունը և հուսալիությունը, ընդլայնել և վերակառուցել «Հաղթանակ» ենթակայանը, ինչպես նաև վերակառուցել «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները: «Հաղթանակ» ենթակայանը կարևոր է Երևանի արևմտյան մասի բաշխիչ ենթակայանների և սպառիչների հուսալի էներգամատակարարումը ապահովելու հարցում։ «Չարենցավան-3» սպասարկում է բնակչությունը և նաև կատարում է այլ վեց ենթակայանների համար փոխանջատման ֆունկցիա Հայաստանի հյուսիս-արևելքում։ «Վանաձոր-1» ենթակայանը սպասարկում է բնակչությունը և մեծ արտադրական սպառիչներին Հայաստանի հյուսիսում։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն (ԲԷՑ ՓԲԸ), որպես ծրագիր իրականացնող կազմակերպություն, վերը նշված ենթակայանների վերակառուցման համար պետք է ընտրի նախագծի, մատակարարման և կառուցման կապալառու: Վերը նշված երեք ենթակայանների վերակառուցման աշխատանքների տեխնիկական վերահսկումը իրականացնելու համար ԲԷՑ ՓԲԸ-ն որակյալ միջազգային խորհրդատուի աջակցության կարիք է ունենալու:
Խորհրդատուի կողմից տրամադրված ծառայությունները ներառելու են, բայց չեն սահմանափակվելու հետևյալով՝ ա) նախագծերի դիտարկում, բ) Շինարարության վերահսկում, որակի ապահովում և զննում, գ) աջակցում ԲԷՑ ՓԲԸ-ի նյութերի և սարքավորումների գործարանային փորձարկումների, երաշխիքային թորձարկումների և ենթակայանների շահագործման հանձնման հարցում: Առաջադրանքի տևողությունը գնահատվում է 24 ամիս:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու ծառայությունների տրամադրման համար հետաքրքրության հայտ: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն համապատասխան որակավորումը հավաստող տեղեկատվությունը (ընկերության մասին գրքույկներ, Միջազգային ֆինանսական ինստիտուտների (ՄՖԻ) կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներքո վերջին 10 տարիների ընթացքում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը, նմանատիպ պայմաններում աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն):
Կարճ ցանկի կազմման չափանիշներն են՝
Հետաքրքրված խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Համաշխարհային Բանկի կողմից 2011թ. հունվարին հրապարակված (2014թ. հուլիսին վերանայված) «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» ուղեցույցի 1.9 կետին, որտեղ ներկայացված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային Բանկի քաղաքականությունը:
Խորհրդատուները իրենց որակավորումը բարելավելու նպատակով կարող են միավորվել այլ ընկերությունների հետ Համատեղ Ձեռնարկատիրական Գործունեության կամ ենթախորհրդատվության ձևով:
Խորհրդատուն ընտրվելու է Համաշխարհային Բանկի կողմից 2011թ. հունվարին հրապարակված (2014թ. հուլիսին վերանայված) «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» ուղեցույցով սահմանված ընթացակարգերի համաձայն: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային օրերին ժամը 09.00-17.30: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2015թ. նոյեմբերի 6-ին, ժամը 11.00:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն ՝ Պարոն Արամ Անանյանին |
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Զորավար Անդրանիկի 1, |
Հեռ: +37410-720010; ֆաքս: +37410-720121; էլ.հասցե: hvenprojects@gmail.com; projects@hven.am |