Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.09.2015

Մրցույթին մասնակցելու հրավեր (Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագիր, լրացուցիչ ֆինանսավորում -վարկ №: 8388 - AM) (Էլեկտրահաղորդման ցանցի Բարելավման ծրագիր-վարկ №: 8495 - AM)

IFB №: HV-W-ESRAF-1/2015

1․ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից ստացել է վարկ Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագիր  Լրացուցիչ ֆինանսավորում և Էլեկտրահաղորդման ցանցի Բարելավման ծրագրերի համար։ Նախատեսված է, որ այս վարկի միջոցների  մասը տրամադրվելու է հետևյալ պայմանագրերի (Լոտերի) կամ նրանց համադրության վճարման համար՝

 

Լոտ 1․ Հաղթանակ 220/110/10 կՎ ենթակայանի վերակառուցում

Լոտ 2․ Չարենցավան-3  110/10 կՎ ենթակայանի վերակառուցում

Լոտ 3․ Վանաձոր-1 110/10 կՎ ենթակայանի վերակառուցում

Լոտ 4․ Աշնակ 220/110/10 կՎ ենթակայանի վերակառուցում

 

2․ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ այժմ ընդունում է փակ կնքված հայտեր իրավասու հայտատուներից հետևյալ ենթակայանների լիակատար կառուցման (վերակառուցման) համար՝

 

Լոտ 1․ Հաղթանակ 220/110/10 կՎ ենթակայան

Լոտ 2․ Չարենցավան-3  110/10 կՎ ենթակայան

Լոտ 3․ Վանաձոր-1 110/10 կՎ ենթակայան

Լոտ 4․ Աշնակ 220/110/10 կՎ ենթակայան

 

3․ Հետաքրքրված համապատասխան հայտատուները հետագայում կարող են լրացուցիչ  տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ից աշխատանքային օրերին՝ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով ժամը 900-ից մինչև 1730:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ

Զորավար Անդրանիկի փող․1 Երևան 0084, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + 374 10 72 00 10

 

4․ Հայտատուն պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշները յուրաքանչյուր լոտի համար ՝

 

Լոտ 1- Հաղթանակ 220 կՎ ենթակայանի վերակառուցում

Ընդհանուր Փորձառություն -  Ենթակայանների վերազինման, վերակառուցման, կառուցման պայմանագրերի իրականացման փորձ որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ մինչև դիմումների ներկայացման վերջնաժամկետն առնվազն վերջին հինգ [5] տարիների ընթացքում և ամեն տարի առնվազն ինն (9) ամիս գործունեությամբ:  

Հատուկ Փորձառություն - Նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր վերջին ութ (8) տարիների ընթացքում առնվազն երկու (2) ենթակայանների կառուցման պայմանագրերում (220 կՎ լարումով կամ ավելի բարձր և առնվազն 3 բջջով՝ ներառյալ 1 տրանսֆորմատորի բջջով ենթակայան) մասնակցություն որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ յուրաքանչյուրն առնվազն 12,0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որը հաջողությամբ և նշանակալիորեն ավարտվել  է:

Կապալառուն պետք է ունենա առաջարկված Պայմանագրին համապատասխան հետևյալ փորձառությունները՝

- 220 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

- 110 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

- Միջին լարման ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում:

 

Պատմական Ֆինանսական գործունեություն - Ստուգված հաշվապահական հաշվեկշռի ներկայացում կամ եթե չի պահանջվում Հայտատուի երկրի օրենքներով` Պատվիրատուի համար ընդունելի այլ ֆինանսական հաշվետվություններ վերջին հինգ [5] տարիների կտրվածքով` ցուցադրելու Հայտատուի ֆինանսական դրության ներկա հիմնավորվածությունը և նրա երկարաժամկետ շահութաբերության հեռանկարները:

Միջին տարեկան շրջանառություն - Նվազագույն միջին տարեկան 22,0 մլն. ԱՄՆ դոլար շրջանառությունը` հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարիների հիմնականում ավարտված (պայմանագրի 80%-ից ավել իրացված մինչև մրցույթի բացումը) ենթակայանի կառուցման / վերակառուցման  պայմանագրերի համար ստացված ընդհանուր հավաստագրված վճարումներ:

Ֆինանսական ռեսուրսներ -  Հայտատուն պետք է ցույց տա, որ իր համար հասանելի են կամ առկա են ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք են իրացվելի ակտիվներ, չծախսվող իրական ակտիվներ, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ, տարբերվող ցանկացած պայմանագրային կանխավճարներից՝ հետևյալ դրամական հոսքերի պահանջներին համապատասխան:

(i)     3,75 մլն ԱՄՆ դոլար որպես  դրամական հոսքերի պահանջ

      (ii)        ընդհանուր դրամական միջոցների հոսքերի պահանջները այս պայմանագրի համար և դրա ընթացիկ պարտավորությունները:

 

Լոտ 2- Չարենցավան-3  110 կՎ ենթակայանի վերակառուցում

Ընդհանուր Փորձառություն  -  Ենթակայանների վերազինման, վերակառուցման, կառուցման պայմանագրերի փորձ որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ մինչև դիմումների ներկայացման վերջնաժամկետը առնվազն վերջին հինգ [5] տարիների ընթացքում և ամեն տարի առնվազն ինն (9) ամիս գործունեությամբ:     

Հատուկ Փորձառություն - Նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր վերջին ութ (8) տարիների ընթացքում առնվազն երկու (2) ենթակայանների կառուցման պայմանագրերում (110 կՎ լարումով կամ ավելի բարձր և առնվազն 3 բջջով՝ ներառյալ 1 տրանսֆորմատորի բջջով ենթակայան) մասնակցություն որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ յուրաքանչյուրը  առնվազն 9,0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որը հաջողությամբ և նշանակալիորեն ավարտվել  է:

Կապալառուն պետք է ունենա առաջարկված Պայմանագրին համապատասխան հետևյալ փորձառությունները՝

- 110 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

- Միջին լարման ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում:

Պատմական Ֆինանսական գործունեություն - Ստուգված հաշվապահական հաշվեկշռի ներկայացում, կամ եթե չի պահանջվում Հայտատուի երկրի օրենքներով` Պատվիրատուի համար ընդունելի այլ ֆինանսական հաշվետվություններ վերջին հինգ [5] տարիների կտրվածքով` ցուցադրելու Հայտատուի ֆինանսական դրության ներկա հիմնավորվածությունը և նրա երկարաժամկետ շահութաբերության հեռանկարները:

Միջին տարեկան շրջանառություն - Նվազագույն միջին տարեկան 15,0 մլն. ԱՄՆ դոլար շրջանառությունը` հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարիների հիմնականում ավարտված (պայմանագրի 80%-ից ավել իրացված մինչև մրցույթի բացումը) ենթակայանի կառուցման / վերակառուցման  պայմանագրերի համար ստացված ընդհանուր հավաստագրված վճարումներ:

Ֆինանսական ռեսուրսներ -  Հայտատուն պետք է ցույց տա, որ իր համար հասանելի են կամ առկա են ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք են իրացվելի ակտիվներ, չծախսվող իրական ակտիվներ, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ, տարբերվող ցանկացած պայմանագրային կանխավճարներից՝  հետևյալ դրամական հոսքերի պահանջներին համապատասխան՝

 

(i)     2,5 մլն ԱՄՆ դոլար որպես  դրամական հոսքերի պահանջ

(ii)   ընդհանուր դրամական միջոցների հոսքերի պահանջները այս պայմանագրի համար և դրա ընթացիկ պարտավորությունները

 

Լոտ 3- Վանաձոր-1  110 կՎ ենթակայանի վերակառուցում

Ընդհանուր Փորձառություն -  Ենթակայանների վերազինման, վերակառուցման, կառուցման պայմանագրերի փորձ որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ մինչև դիմումների ներկայացման վերջնաժամկետը առնվազն վերջին հինգ [5] տարիների ընթացքում և ամեն տարի առնվազն ինն (9) ամիս գործունեությամբ:  

Հատուկ Փորձառություն - Նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր վերջին ութ (8) տարիների ընթացքում առնվազն երկու (2) ենթակայանների կառուցման պայմանագրերում (110 կՎ լարումով կամ ավելի բարձր և առնվազն 3 բջջով՝ ներառյալ 1 տրանսֆորմատորի բջջով ենթակայան) մասնակցություն որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ յուրաքանչյուրն  առնվազն 7,0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որը հաջողությամբ և նշանակալիորեն ավարտվել  է:

Կապալառուն պետք է ունենա առաջարկված Պայմանագրին համապատասխան հետևյալ փորձառությունները՝

- 110 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

- Միջին լարման ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում:

Պատմական Ֆինանսական գործունեություն - Ստուգված հաշվապահական հաշվեկշռի ներկայացում, կամ եթե չի պահանջվում Հայտատուի երկրի օրենքներով` Պատվիրատուի համար ընդունելի այլ ֆինանսական հաշվետվություններ վերջին հինգ [5] տարիների կտրվածքով` ցուցադրելու Հայտատուի ֆինանսական դրության ներկա հիմնավորվածությունը և նրա երկարաժամկետ շահութաբերության հեռանկարները:

Միջին տարեկան շրջանառություն -  Նվազագույն միջին տարեկան 12,0 մլն. ԱՄՆ դոլար շրջանառությունը` հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարիների հիմնականում ավարտված (պայմանագրի 80%-ից ավել իրացված մինչև մրցույթի բացումը) ենթակայանի կառուցման / վերակառուցման  պայմանագրերի համար ստացված ընդհանուր հավաստագրված վճարումներ:

Ֆինանսական ռեսուրսներ - Հայտատուն պետք է ցույց տա, որ իր համար հասանելի են կամ առկա են ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք են իրացվելի ակտիվների, չծախսվող իրական ակտիվներ, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ, տարբերվող ցանկացած պայմանագրային կանխավճարներից՝  հետևյալ դրամական հոսքերի պահանջներին համապատասխան

(i)          2,0 մլն ԱՄՆ դոլար որպես  դրամական հոսքերի պահանջ

        (ii)      ընդհանուր դրամական միջոցների հոսքերի պահանջները այս պայմանագրի համար և դրա ընթացիկ պարտավորությունները

 

Լոտ 4 - Աշնակ  220/110/10 կՎ ենթակայանի վերակառուցում

Ընդհանուր Փորձառություն -    Ենթակայանների վերազինման, վերակառուցման, կառուցման պայմանագրերի փորձ որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ մինչև դիմումների ներկայացման վերջնաժամկետը առնվազն վերջին հինգ [5] տարիների ընթացքում և ամեն տարի առնվազն ինն (9) ամիս գործունեությամբ:  

Հատուկ Փորձառություն -  Նմանատիպ չափի և բնույթի պայմանագրեր վերջին ութ (8) տարիների ընթացքում առնվազն երկու (2) ենթակայանների կառուցման պայմանագրերում (220 կՎ լարումով կամ ավելի բարձր և առնվազն 3 բջջով՝ ներառյալ 1 տրանսֆորմատորի բջջով ենթակայան) մասնակցություն որպես կապալառու, ենթակապալառու կամ գլխավոր կապալառու՝ յուրաքանչյուրն առնվազն 11,0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որը հաջողությամբ և նշանակալիորեն ավարտվել  է:

Կապալառուն պետք է ունենա առաջարկված Պայմանագրին համապատասխան հետևյալ փորձառությունները՝

-220 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

-110 կՎ ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում

- Միջին լարման ենթակայանի նախագծում, կառուցում, տեղակայում և մեկնարկում:

Պատմական Ֆինանսական գործունեություն -  Ստուգված հաշվապահական հաշվեկշռի ներկայացում կամ եթե չի պահանջվում Հայտատուի երկրի օրենքներով` Պատվիրատուի համար ընդունելի այլ ֆինանսական հաշվետվություններ վերջին հինգ [5] տարիների կտրվածքով` ցուցադրելու Հայտատուի ֆինանսական դրության ներկա հիմնավորվածությունը և նրա երկարաժամկետ շահութաբերության հեռանկարները:

Միջին տարեկան շրջանառություն - Նվազագույն միջին տարեկան 20,0 մլն. ԱՄՆ դոլար շրջանառությունը` հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարիների հիմնականում ավարտված (պայմանագրի 80%-ից ավել իրացված մինչև մրցույթի բացումը) ենթակայանի կառուցման / վերակառուցման  պայմանագրերի համար ստացված ընդհանուր հավաստագրված վճարումներ:

Ֆինանսական ռեսուրսներ - Հայտատուն պետք է ցույց տա, որ իր համար հասանելի են կամ առկա են ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսիք են՝ իրացվելի ակտիվները, չծախսվող իրական ակտիվները, վարկային գծերը և այլ ֆինանսական միջոցներ, տարբերվող ցանկացած պայմանագրային կանխավճարներից՝  հետևյալ դրամական հոսքերի պահանջներին համապատասխան՝

 

(i)     3,5 մլն ԱՄՆ դոլար որպես  դրամական հոսքերի պահանջ

(ii)    ընդհանուր դրամական միջոցների հոսքերի պահանջներն այս պայմանագրի համար և դրա ընթացիկ պարտավորությունները

 

5․ Մեկից ավել լոտերի շնորհման դեպքում՝

  • Պահանջվող հատուկ փորձառությունը պետք է կուտակի առանձին լոտերի համար պահանջվող հատուկ փորձառությունները։
  • Պահանջվող կանխիկ գումարների հոսքերը պետք է կուտակեն առանձին լոտերի համար պահանջվող կանխիկ գումարների հոսքերը։
  • Պահանջվող տարեկան շրջանառությունը պետք է կուտակի առանձին լոտերի համար պահանջվող տարեկան շրջանառությունը։

 

6․  Հայտատուն պետք է կցի իրավաբանորեն հաստատված գրավոր ցուցմունք, որ չկա սահմանված կամ հայտարարված սնանկացման գործընթաց իր ընկերության ակտիվների դեմ և որ ընկերության լուծարման գործընթաց չի ընթանում:

 Հայտատուն պետք է ունենա ISO 9001 և ISO 14000 կամ համարժեք սերտիֆիկատ, որակի ապահովման համակարգի և շրջակա միջավայրի ապահովման հավաստիացում։

Գները պետք է լրացվեն չջնջվող թանաքով և ցանկացած անհրաժեշտ փոփոխություն, կապված  սխալների և այլնի հետ, պետք է նախապես տեղյակ պահվի մրցույթի մասնակցի կողմից։

 

7․ Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող է գնվել հետաքրքրված հայտատուների կողմից՝ Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ի անունով գրավոր դիմում ներկայացնելու (որով խնդրվում է տրամադրել վերը նշված փաթեթը)  և ստորև նշված հաշվին չվերադարձվող տուրք՝ 900 (ինը հարյուր ԱՄՆ դոլար) գումարի չափով վճարելու  դեպքում։ Այդ փաստաթուղթը կուղարկվի էքսպրես օդային փոստով կամ կհանձնվի հայտատուի լիազորված ներկայացուցչին՝ չվերադարձվող վճարի վճարման մասին բանկային փաստաթղթերի ստանալուց անմիջապես հետո։

 

Հաշիվներ վճարման համար

 

Հայաստանի ոչ  ռեզիդենտների համար  (վճարում ԱՄՆ դոլարով):

 

Շահառու՝ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ

Հաշվեհամար № 1150001172630101

Շահառուի բանկը՝ ՀայԲիզնեսԲանկ

ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն

SWITFT CODE:  ARMNAM 22

Միջնորդ բանկ՝  DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, ԱՄՆ

Հաշվի համար 04454448  

SWIFT CODE: BKTRUS33

 

Հայաստանի ռեզիդենտների համար (վճարում ՀՀ դրամով)՝

 

Շահառու՝ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ

Հաշվեհամար՝ № 2470139122970010

Շահառուի բանկը՝

Արդշինինվեստբանկ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

SWITFT CODE:  ASHBAM 22

8․ «Ցուցումներ Հայտատուներին» և «Պայմանագրի Ընդհանուր Պայմաններ»-ի դրույթները Բանկի «Կառույցի նախագծման, մատակարարման և տեղակայման գնում», ստանդարտ մրցութային փաստաթղթի (հրապարակված 2008թ.-ի ապրիլին, վերանայված 2015թ. ապրիլին) դրույթներն են: Միջազգային  մրցակցային մրցույթը կանցկացվի Համաշխարհային Բանկի մեկ փուլով ընթացող Մրցույթի գործընթացի համաձայն։

9․ Նախամրցութային հանդիպումը տեղի կունենա «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գրասենյակում 2015թ.-ի նոյեմբերի 05-ին տեղական ժամանակով  ժամը  1100-ին, միայն այն ընկերությունների համար, որոնք մրցութային փաթեթ ձեռք կբերեն 2015թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո:

10․ Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 01-ը, տեղական ժամանակով ժամը 1100-ին և պետք է ուղեկցվեն Մրցույթին մասնակցելու երաշխիքով ըստ հետևյալի՝

 

                  Լոտ 1՝ Հաղթանակ 220 կՎ ԵԿ-ի վերակառուցում

Լոտ 1-ի Մրցույթի մասնակցության երաշխիքի գումարը պետք է լինի չորս հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար (450 000 ԱՄՆ դոլար):

                   Լոտ 2՝ Չարենցավան - 3 110 կՎ ԵԿ-ի վերակառուցում

Լոտ 2-ի Մրցույթի մասնակցության երաշխիքի գումարը պետք է լինի երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար (250 000 ԱՄՆ դոլար)։

                   Լոտ 3՝ Վանաձոր - 1 110 կՎ ԵԿ-ի վերակառուցում

Լոտ 3-ի Մրցույթի մասնակցության երաշխիքի գումարը պետք է լինի երկու հարյուր   հազար ԱՄՆ դոլար (200 000 ԱՄՆ դոլար)

                    Լոտ 4՝ Աշնակ 220 կՎ ԵԿ-ի վերակառուցում

Լոտ 4-ի Մրցույթի մասնակցության երաշխիքի գումարը պետք է լինի չորս հարյուր հազար ԱՄՆ դոլար (400 000 ԱՄՆ դոլար)

 

Ուշ ներկայացված հայտերը կմերժվեն

 

11․ Հայտերը կբացվեն 2015թ.-ի դեկտեմբերի 01-ին, տեղական ժամանակով ժամը 1115-ին վերը նշված գրասենյակում, այն Հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կցանկանան մասնակցել:

12․  Վերը նշված գործընթացի վերաբերյալ ամբողջ հաղորդակցությունը պետք է փոխանցվի հետևյալ հասցեին՝

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Գլխավոր տնօրեն՝ պրն. Արամ Անանյան

Հայաստանի Հանրապետություն,

Երևան 0084

Զորավար Անդրանիկի փողոց 1

Հեռ.՝ +37410  72-00-10

Ֆաքս՝ +37410 72-01-21

E.mail: hvenprojects@gmail.com

 

 

13. Մրցույթի Հրավերը նաև  հրատարակվելու է Հայաստանի Գնումների կայքում հետևյալ հասցեով՝ www.procurement.am

 

14․ Հայտի պատրաստման գործընթացը արագացնելու նպատակով, Մրցութային փաստաթղթերը գնած Հայտատուներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային տարբերակով՝  PDF ֆորմատով և Տեխնիկական աղյուսակները (որոնք պետք է լրացվեն Հայտատուի կողմից)՝ MS Word ձևաչափով ։