Ցավով տեղեկացա ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, մեր գործընկերոջ ու բարեկամի՝ Արմեն Խիկարի Մովսիսյանի մահվան մասին։
Արմեն Մովսիսյանը երկար տարիներ աշխատել է պետական կառավարման տարբեր մարմիններում, զբաղեցրել բարձր պաշտոններ, եղել էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Ցանկացած պաշտոնում նա իրեն դրսևորել է որպես պետական մտածողությամբ, աշխատանքային և անհատական բարձր հատկանիշներով օժտված, փորձառու և բանիմաց անհատականություն։
Իր աշխատանքային գործունեության մի մեծ հատված Արմեն Մովսիսյանը նվիրել է հայրենի էներգետիկ համակարգի զարգացմանն ու բարգավաճմանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցությունս ու մխիթարանքս եմ հայտնում Արմեն Մովսիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան