Սեպտեմբերի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռաիսիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի, էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված աջակցության համար:
Երվանդ Զախարյանն ընդգծել է երկու երկրների միջև համատեղ ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու և նոր ծրագրեր իրականացնելու կարևորությունը, ինչը նոր որակ կհաղորդի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Դեսպան Ռաիսին իր հերթին կարևորելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցության համար: