Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.09.2015

Նախարարը շնորհավորել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը, ներդրումային ծրագրերն ու զարգացման հեռանկարները:

Զրուցակիցներն ընդգծել են էներգետիկայի բնագվառում երկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: