Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.08.2015

էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր L3150-ARM (SF) Միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր

Մրցույթին մասնակցելու հրավեր

 

Ամսաթիվ

18 օգոստոս 2015թ.

Վարկի No. և անվանում

L3150-ARM (SF) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր

 Պայմանագրի No. և անվանում

ADB-L3150-ARM/HVEN/ICB

Առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետ

29 սեպտեմբեր 2015թ., ժամը 10:00

 

 1. Հայաստանի Հանրապետությունը Ասիական Զարգացման Բանկից ստացել է ֆինանսավորում՝ Վարկ 3150-ARM (SF) Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր համար՝ և  նախատեսում է կիրառել այս վարկային միջոցների մի մասը վճարումների համար, 220կՎ/110կՎ «Շինուհայր» և «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման պայմանագրի ներքո: Մրցույթը բաց է ԱԶԲ իրավասու երկրների բոլոր հայտատուների համար:

2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ) («Պատվիրատու») հրավիրում է ԱԶԲ անդամ երկրների իրավասու հայտատուներին ներկայացնելու կնքված առաջարկները «220/110կՎ «Շինուհայր» և «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցում» լիավարտ հիմունքներով ծրագրի շինարարության և ավարտին հասցնելու համար, որը հիմնականում ներառում է մեկ հատ 220կՎ ենթակայանի վերակառուցում, մեկ հատ 220/110/35կՎ ենթակայանի վերակառուցում, ներառյալ՝ տարբեր 220/110կՎ ԲԲՍ, ավտոտրանսֆորմատոր, միջին լարման ԲՍ, համապատասխան պաշտպանության և ղեկավարման սարքավորումներ, հեռահաղորդակցման սարքավորումներ, պահեստամասերի ու հատուկ գործիքների և այլնի մատակարարում, ինչպես նաև շինարարական աշխատանքներ, մանրամասն նախագծում, արտադրություն, մատակարարում, տեղակայում, փորձարկում, շահագործման հանձնում, լարման տակ դնելու աշխատանքներ և ծառայություններ ու բազմակողմանի ուսուցում, ինչպես մանրամասնված և հատկորոշված է Մրցութային Փաստաթղթերում:

3. Միջազգային մրցույթը կանցկացվի ըստ ԱԶԲ մեկ փուլ-մեկ ծրար մրցութային գործընթացի և բաց է իրավասու երկրներից բոլոր հայտատուների համար, ինչպես նկարագրված է Մրցութային Փաստաթղթում:

 

4. Ծրագրի հետ կապված փորձառություն՝ որակավորման հիմնական չափանիշները, ի թիվս այլոց, պահանջում են՝

Վերջին տաս (10) տարվա ընթացքում (2005թ., 2006թ., 2007թ., 2008թ., 2009թ., 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ. և 2014թ.) մասնակցություն որպես կապալառու կամ համատեղ ձեռնարկության գործընկեր լիավարտ հիմունքներով առնվազն երկու (2) պայմանագրերում՝ յուրաքանչյուրն առնվազն 16 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնք հաջող կերպով իրականացվել կամ էականորեն ավարտվել են, և նման են առաջարկվող կայանին ու ծառայություններին: Նմանությունը պետք է հիմնված լինի ֆիզիկական չափի, բարդության, մեթոդների, տեխնոլոգիայի կամ այլ բնութագրերի վրա, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում:

5. Լրացուցիչ տեղեկություն ստանալու և մրցութային փաստաթղթերն ուսումնասիրելու համար, հայտատուները պետք է կապ հաստատեն հետևյալ անձի հետ՝

պրն. Արամ Ս. Անանյան

Գլխավոր տնօրեն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ)       

փ. Զորավար Անդրանիկի 1,

Երևան, Հայաստանի Հանրապետություն 0084

Հեռ.՝ +374 10 72 00 10, ֆաքս՝ +374 10 72 01 21

էլ. հասցե՝ hvenprojects@gmail.com

6.   Անգլերեն լեզվով մրցութային փաստաթղթերը ձեռք բերելու համար իրավասու հայտատուները պետք է՝

  • գրեն վերը նշված հասցեով` պահանջելով ADB -L3150-ARM/HVEN/ICB մրցութային փաստաթղթերը
  • վճարեն 300 ԱՄՆ դոլար չփոխհատուցվող վճար:

 

Գինը ներառում է փաստաթղթերի մեկ լրակազմ՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով (CD-ով): Մրցութային փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում կգերակայի թղթային տարբերակը: Առանձին սուրհանդակային ծախսերը չեն վճարվի հայտատուի կողմից: Վճարման մեթոդը կլինի կանխիկ կամ բանկային հաշվեհամարին փոխանցմամբ: Պատվիրատուի բանկային հաշվեհամարը հետևյալն է՝

 

  • Բանկի անվանում՝                      ARMBUSINESSBANK
  • Swift՝                                          ARMNAM22
  • հօգուտ՝                                            «Բարձրավոլտ էլեկտացանցեր» ՓԲԸ
  • հաշվեհամար՝                                1150001172630101
  • թղթակից բանկ ՝                           DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA
  • թղթակից հաշվեհամար՝                      04454448 Swift` BKTRUS33

 

Պատվիրատուն պատասխանատու չի լինի հայտատուների կողմից կրած որևէ ծախսերի համար կապված վերջիններիս առաջարկների պատրաստման կամ տրամադրման հետ:

 

7. Ձեր առաջարկը ներկայացնել

  • վերը նշված հասցեով
  • վերջնաժամկետին կամ նախքան վերջնաժամկետը՝ ժամը 10:00-ին [29 սեպտեմբերի 2015 թ.]
  • մրցութային երաշխիքի/մրցութային երաշխիքի հայտարարագրի հետ միասին, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթում:

 

Առաջարկները կբացվեն անմիջապես վերջնաժամկետից հետո, Պատվիրատուի գրասենյակի կոնֆերենս դահլիճում (երկրորդ հարկ)՝ փ. Զորավար Անդրանիկի 1, Երևան, Հայաստանի Հանրապետություն, հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր նախընտրել են ներկա լինել:

 

Ուշ ներկայացված առաջարկները կմերժվեն: