Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

28.07.2015

Նախարարը հյուրընկալել է իրանական պատվիրակությանը

Հուլիսի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է ԻԻՀ արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն  Ալի Սալեհաբադիին, ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ԻԻՀ արտահանման զարգացման բանկի միջազգային ֆինանսավորման և ներդրումների վարչության տնօրեն Քամրա Ռեզվանիին, Սանիր ընկերության տնօրեն Սալեհիին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ ԷԲՊ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, ինչպես նաև իրանական պատվիրակության այլ ներկայացուցիչներ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը:

 Մասնավորապես քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի ընթացքը և ֆինանսավորման հարցերը: